ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ1
-5-

(կենսագրական ակնարկ)

«Իբրեւ գիտության եւ տեսական խղճմտանքի
մարդ` [դոկտ. Հայկ Ասատրյանը] իր խոսքը
ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար
ճշմարտությունը` իր անիրավված ժողովրդին»:

Գ Նժդեհ


    20-րդ դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը` «Նժդեհի գլխավոր, գուցեեւ միակ խորհրդատուն»2, որին Կարո եւորգյանը բնորոշում է` «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ...»3:
    Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում4: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը` Կիրակոսը, գյուղապետն էր) եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:
    Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. Աշակերտական միության շարքերը: Այնուհետեւ, ուսումը շարունակում է Երեւանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին Հայկ Ասատրյանը` որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը5:
    Իր մասնակցությունն է բերում 1921թ. փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված, հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած Թավրիզ է գալիս նաեւ . Նժդեհը եւ միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա` Պրագայի համալսարանի փիլիսոփայության

-6-

բաժնում, որն ավարտում է 1930թ.` ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. «Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու եւ պարապելու հետաքրքրական եւ ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ` վերարկուն երբեք չէր հագներ, այլ` կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի եւ կամ Կանտի գիրքը առջեւ դրած` կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպավորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող. կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քծնանքը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին»6:
    Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություններում Բուլղարիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս «Սօսեաց տղան» ծածկանունով)` իր իմացականությունը բնորոշող վկայությունները: «Մղված իր սերեն, ինչպես եւ նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՛ Հ. Ասատրյանը-Մ.Լ.) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզուներով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաեւ մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլար: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տեւապես «կխուզարկեր» բառերը, կբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչեւ որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ` իր մտածումներուն մեջ եւ ատկե` քիչ մը «թանձր» արտահայտվելու իր ձեւով, Հ. Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կնախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն եւ բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թիվով բառեր, որոնք «իրն» են, եւ զորս կարժե «լույսին բերել», տրված ըլլալով, որ անոնցմե շատերը արտահայտիչ են, հեշտալուր եւ մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետեւ այս «դերվիշը» ո՛չ միայն հասկացողություն եւ հմտություն, այլե՛ւ ճաշակ ուներ: Ճաշակ` ամեն բանի մեջ ու գեղեցկագիտական ըմբռնումով»7:
    Այնուհետեւ, Հ. Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է . Նժդեհի մոտ եւ գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն եւ եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի եւորգ Մեսրոպ ճեմարանում եւ, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ քարտուղարն էր:

-7-

    Հ. Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը` 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու եւ հիմնավորելու գործում: «...Հայկը աջ բազուկն էր Նժդեհին, երբ «Ցեղակրոնություն» գաղափարաբանությունը կխմբագրեր»8: Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ, մեկնիչ (թերեւս չգերազանցված) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների` «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը», վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:
    1932թ., Սոֆիայում, Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935թ., Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո, 1936թ., կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի9 հետ լույս են ընծայում «Ցեղ եւ Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:
    1937թ. Հ. Ասատրյանը պաշտոնապես Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից10: Ի դեպ, Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը» իր 1937թ. թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»:
    Մեզ հայտնի են 1933թ. Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները` «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին»:
    1937թ. Նժդեհի հետ հիմնում եւ մինչեւ 1944թ. հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:
    Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ. Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:
    942թ. Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժեքներին նվիրված իր «Հայաստան-Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է . Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին` դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարեւորությունը պայմա-

-8-

նավորված էր նրանով, որ մի շարք եւրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), եւ այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձեւավորվել էր մի թեւ` Ռոզենբերգի ղեկավարությամբ, որը հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետեւաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:
    Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943թ. սկզբին Գ Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո եւորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ. խմբագրում էր «Հորիզոն» թերթն ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»:
    1943թ. վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա եւ կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:
    Երբ 1944թ. համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին . Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945թ. հունվարի 27-ին) եւ Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշնեւի, այնուհետեւ` Ուրալի բանտ, ուր գտնվում էր նաեւ Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած եւ հազիվ կարողանում է տեսնել միայն նրա դիակը` բանտից դուրս հանելիս:
    1952թ. Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Նժդեհի մոտ)` Դաշնակցության եւ Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:
    Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաեւ նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե — Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ` ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ. Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող` իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի, հակա-

-9-

ռակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ. տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ` այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:
    1955թ. ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հ.ԽԱսատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա եւ ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ` Չեկայի խարդավանքների մասին: Սակայն ստիպված է լինում հաշտվել իրականության հետ եւ մնում է իր մեծ աղջկա` Հեղինեի մոտ (ի դեպ, Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր):
    Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին «թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովուրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչեւ մեր օրերը»11, որը, ցավոք, կորել է: Ասատրյանի` աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, «հանգավոր մեկ վեպի» մասին է վկայում նաեւ նրա բանտակից Կարո Մեհյանը12:
    1956թ. հունվարի 13-ին Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն...»:
    Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռեւս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերեւս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ

Ծանոթագրություններ

    1. Տեղեկությունների մի մասը քաղել ենք Ավոյի «Տոքթ. Հայկ Ասատրեան» հոդվածից` զետեղված «Հեղափոխական Ալբոմ»-ի (Բեյրութ) 1971թ. թիվ 11-ում:
    2. Ավո, «Նժդեհ», էջ 457:
    3. «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1957թ., 11 օգոստոսի, էջ 3:
    4. Ասատրյանի հարցաքննության արձանագրությունից արված քաղվածքում իբրեւ ծննդավայր նշված է Թավրիզը (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ թիվ 11278, հտ. 3): Սակայն իր քննչական գործի հիման վրա գրված
-10-

տեղեկանքում որպես ծննդավայր բերված է Ալաշկերտի շրջանի Երից գյուղը (ևթՈՐպչՌվ ծՋՊպ Ռ Խթըե, ժՐ. 2001, րՑ. 82): Կարծում ենք, իբրեւ ծննդավայր Թավրիզի նշումը շփոթմունք է` կապված իր պարսկահպատակ լինելու հետ: Հ. Ասատրյանի պարսկահպատակ լինելու մասին է վկայում նաեւ Կարո Մեհյանը (տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1958թ., թիվ 5, էջ 83):
    5. . Լեւոնյան, «Հայոց պարբերական մամուլը», Երեւան, 1934թ., էջ 94: Մեզ հայտնի են «Շանթ»-ի 1919թ. (Բ. տարվա) թիվ 1, 2, 4-7, 9 համարները:
     6. «Հեղափոխական ալբոմ», թիվ 11, 1971թ., էջ 286:
    7. «Հայրենիք» ամսագիր, 1958 թ., թիվ 5, էջ 81:
    8. «Հեղափոխական ալբոմ», թիվ 11, 1971թ., էջ 291:
    9. Ներսես Աստվածատուրյանը 30-ական թվականների հայկական ցեղային-վերանորոգչական շարժման գործուն մասնակիցներից է, Ցեղակրոն եւ Տարոնական շարժումների սյուներից:
     Ծնվել է Սկյուտարում (Կ.Պոլիս), ծագումով տարոնցի է: Եղել է Հ.Յ.Դ. անդամ, Հ.Յ.Դ.-ի հովանավորած Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչներից: Վարել է առեւտրական լայն գործունեություն` նյութական զգալի օժանդակություն բերելով ազգային-հասարակական կյանքին: Նրա մասին Կ. եւորգյանը գրում է. «Բուլղարահայ բոլոր խավերեն սիրված, ազնվական խառնված-քի մարմնացում, անձնվեր ու հայրենապաշտ..., որի համար իր առեւ-տրական փայլուն գործեն շատ ավելի կենսական էին մեր ազգային-քա-ղաքական շահերը եւ որի մոտ այնքան նրբորեն բյուրեղացած էին հայրե-նասիրական զգացումներն ու ըմբռնումները» («Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1957թ., 11 օգոստոսի, էջ 3):
     Հ. Ասատրյանի հետ Սոֆիայում խմբագրել ու հրատարակել են «Ցեղ եւ Հայրենիքն» ու «Տարոնի Արծիվը»: 1944թ. ձերբակալվել է համայնավարների կողմից եւ տարվել Ուրալի բանտ, ուր եւ մահացել է:
    Իր մասին մեզ հայտնի շատ թե քիչ խոսուն գրությունը տե՛ս «Հայ-րենիք» ամսագիր, 1958 թ., թիվ 7, էջ 107-109:

    10. ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ թիվ 11278, հտ. 3: Կարո եւորգյանը, Հայկ Ասատրյանի մահագրության մեջ եւս, նրան հիշատակում է իբրեւ նախկին դաշնակցականի (Կ. եւորգյան, «Ամենուն տարեգիրքը», Բեյրութ, 1957թ., էջ 642):
    11. «Հեղափոխական ալբոմ», թիվ 11, 1971թ., էջ 291:
    12. «Հայրենիք» ամսագիր, 1958թ., թիվ 5, էջ 83:

Բովանդակություն                   Գլխավոր