ԵՒ հէնց Ձեր այդ խելագար ու մասսայական տեռորը: Ձեր տեռորի հունձը մեծապէս արագացրեց Ձեր պարտութիւնը: Դա ճշմարտութիւն է, ընդունեցէք:
    Դուք վաղուց էք թքել բոլոր տեսակի բարոյական սկըզբունքների ու հասկացողութիւնների վրայ: Ձեզ համար չկայ սրբութիւն:
    Ձեր չեկերի դեզերը, Ձեր բօսիզմը, կաշառման սիստեմը, Ձեր առանձին պոստերը, որոնց առաջ նսեմանում են ցարական բոլոր տեսակի ժանդարմական վարչութիւններն ու օխրանկաները, Ձեր յարուցած կատաղի հալածանքն ազատ խօսքի ու մտքի դէմ, Ձեր արճճի եւ սւինի լեզուն, որ ժողովուրդը չուզեց հասկանալ, Ձեր էսպիոնաժը, Ձեր չրեզվըչայկաները, Ձեր խորհրդաւոր սպաննութիւններն ու հարիւրներով պատանդ վերցնելու խայտառակ սիստեմը, Ձեր քաղաքական անհամբերութիւնն ու աղանդաւորութիւնը, ահա Ձեր պարտութեան պատճառները: Ընդունեցեք, դա էլ է ճշմարտութիւն:
    Ձեր նւաճած վայրերում դուք զինեցիք հասարակութեան տականքները եւ նրանցով, նախկին ժանդարմներով, լրտեսներով, գրպանահատներով, գողերով, աւազակներով, շանտաժիստներով ու նման քրէական տիպերով խտացրիք Ձեր շարքերը:
    Ահա ճշմարտութիւններից ամենատարրականը, ընդունեցեք: Դուք անվերջ խօսում էք, գրում հայ եւ թուրք աշխատաւորութեան համերաշխութեան ու եղրայրութեան մասին եւ միաժամանակ շատ տեղերում թուրք աշխատաւորութիւնը հանում հայերի դէմ, նրանց ձեռքով թափում հայի արիւնը, աւերում հայ գիւղերն եւ այսպիսով աւելի խորացնում ազգային անտագոնիզմը:
    Դուք հաշտութիւն էք առաջարկում ինձ, իսկ Ատրբէջանի 70 ինժեներներն ու տեխնիկները Հոկտեմբեր 5-ից սկսած աշխատում են Ջիբրայիլի գաւառում, որպէս զի Զանգեզուրի լեռնային մասերը թնդանօթներ տեղափոխելու հնարաւորութիւն ստեղծեն:
    Դուք զինաթափել էք հայ աշխատաւորութիւնն եւ շարունակում էք այդ տխուր գործը, երբ մինչեւ ատամները զինւած Մուսավաթական Ատրբէջանը յարմար առիթի է սպասում Զանգեզուրն առանց հայի թողնելու: Ձեզ խաբւածներիդ համար Ատրբէջանը սովետական է, իսկ

-119-

    Հայ աշխատաւորութեան համար դա մնում է նոյն րէակցիոն Հայահալած Մուսաւաթական ՙհանրապետութիւնը՚, որի դիւիզիաները` դեռ տարին չէ լրացել, ինչ փորձեցին Զանգեզուրը հրի էւ սրի մատնել, սակայն ջարդւելով Զաբուղում` յետ քաշւեցին:
    Լսէք եւ այս ճշմարտութիւնը:
    Մեր ձեռքն են ընկած մի շարք դոկումենտներ, որոնք այլ բան են ասում Ատրբէջանի մասին:
    Թւում է, որ այժմ քիչ բան չէ պարզւած եւ Ձեր լիազօր ներկայացուցիչ Լեգրանի համար:
    Մոսկւան եւ դուք, բոլորդ խաբւած էք Քէմալիստներից: Այդ բանը, ըստ իմ ունեցած տեղեկութիւնների, արդէն պարզւած է ե°ւ Մոսկւայի, ե°ւ Լեգրանի համար:
    Յեղափոխական լոզունգներով Քէմալն եւ ընկերութիւնը քողարկել են իրենց պանիսլամական ամենարէակցիոն նպատակները:
    Պանիսլամիատների, որոնք շատ են Ձեր Դրօշակի տակ, նպատակն է միանալ Ատրբէջանի հետ, տիրել Բագւին, կապւել Դաղստանի հետ եւ քշել ռուսներին Հիւսիսային Կովկասից:
    Եթէ լայն եւ ստույգ ինֆորմացիա ունէք քաղաքական աշխարհից, ապա այդ բանը վերջին օրերս պետք է յայտնի լինէր եւ կարմիր հրամանատարութեանը:
    Վերջացնելով երկար գրութիւնս երկու խօսք էլ ասեմ իմ մասին:
    Ես, որին այնքան հայհոյում են Ձեր թերթերն ու թռուցիկները, աւելի շեշտւած ու հին սոցիալիստ եմ, քան ձեզ մոլորեցնող Նարիմանովներն ու Կարաեւները:
    Յանուն իմ յեղափոխական հաւատամքի, եղել եմ բոլոր բանտերում, Արաքսի ափից մինչեւ Պետրոգրադ: Աւելի քան երեք տարի ես շղթաներ եմ մաշել բանտերում եւ աքսորավայրերում: Կռւել եմ եւ կռւելու եմ բռնության դէմ, ինչ քողի տակ եւ ինչ գոյնով էլ որ դա երեւան գայ` ճնշելու յեղափոխական աշխատաւորութիւնը:
    Կռւել եմ թուրք աշխատաւորութեան ազատութեան համար Պարսկաստանում, Բալկաններում` Մակեդոն ժողովրդի փրկութեան համար, կռւում եմ եւ այսօր:
    Եթէ իմ օգնութեան կարիքն երբ եւ իցէ զգացիք, դիմէք, կը հասնեմ՚:

-120-

    Գորիս, 30 նոյեմբեր, 1920           Նժդեհ
    Մինչդեռ Սիւնիքի մէջ շնորհիւ մղուած հերոսական պայքարներու կացութիւնը հետզհետէ նպաստաւոր կը դառնար, Երեւանի մէջ գահավէժ դէպքեր իրարու կը յաջորդէին սակայն:
    1920 Դեկտեմեր 2-ին Հայաստանի Հանրապետութիւնը տեղի կու տար մեծամասնական ուժերու առջեւ եւ կառավարութիւնը կ'անցնէր այս վերջիններու ձեռքը:
    Դեկտեմբեր 30–ին, Հ. Հանրապետական Կառավարութեան անկումին ճիշտ հետեւեալ օրն իսկ, Ե. Իշխանեան հետեւեալ գրութիւնը կ°ուղղէր Նժդեհին.
    ՙԱնշուշտ այս բոլորը պէտք է Ձեզ չափազանց մեծ ցավ պատճառեն եւ յոյժ տրտմեցնեն, սակայն մենք չենք մեղաւորը, այլ պայմաններն ու հանգամանքները: Դուք կեանքի լաւագոյն օրերն էք զոհաբերել մեր ժողովրդի փրկութեան գործին, մանաւանդ վերջին ճիգ ու ջանք թափել, հերոսին յատուկ անվեհերութեամբ մի բուռն հերոսներով հայ ժողովրդի փրկութեան դրօշակն ամուր պահել, պարզ է, որ պետք է նոյն անվեհերութեամբ ու տոկունութեամբ պատրաստ լինեէք մեր ժողովրդին վիճակւած ծանր խաչը նրա հետ Գողգոթային բարձունքը հասցնելու: Մենք բոլորս հաւատացած ենք եղել եւ շարունակում ենք հաւատալ Ձեր տոկունութեան: Դուք մինչեւ այժմ մենակ էք եղել եւ յենված ժողովրդի եւ սոսկ Ձեր ուժերի վրայ՚:
    ԵՒ Նժդեհ երբեք չդավաճանեց իր ուխտին, ժողովրդին հետ` եւ անոր համար միշտ:
    Երբեք չմոռացավ կանգնել այն բարձրութեան վրայ, որ իրենը պէտք է ըլլար: Իր հերոս զինակիցներուն կատարած սխրագործութիւններէն յիշեց դրուագներ, որոնք զայն խանդավառելու, իր հոգեկան տրամադրութիւնները բարձր պահելուն պիտի նպաստէին:
    Ժողովրդին դիմեց միշտ, զայն ապագա մեծ խոյանքներու առաջնորդելու ի խնդիր:
    Այդ շունչով գրուած էին գրեթե իր բոլոր կոչերը, այդ շունչը կը սաւառներ նաեւ 5 դեկտեմբերին Սիսեանի ժողովրդին ուղղած իր կոչին մէջ, այսպես.

-121-

Սիսեանի ժողովրդին

    ՙԴուք հետեւելով ապստամբ Ղափանի օրինակին, թօթափեցիք բոլշեւիկ–ատրբեջանեան անարդ լուծը ու ստեղծեցիք Ձեզ համար ագատ ու անկախ կեանք:
    Փառք ու պարծանք Ձեզ: Յարգանք Ձեր տւած զոհերին ու թափած սրբազան արիւնին: Խեղճացած, բայց չար թշնամին, մինչեւ Ձեր ապստամբութիւնը անարիւն կոտորածով էր բնաջնջում, ոչնչացնում Ձեզ` խլելով Ձեզնից Ձեր զենքը, Ձեր ղեկավարներին, Ձեր արիւն քրտինքով ձեռք բերած մի կտոր հացը, միացած աշխարհի ամօթն ու անեծքը հանդիսացող օսմանեան ջարդարար ասկեարներին` նա փորձեց նորից Ձեր վզին դնել բռնութեան լուծը:
    Այդ փորձի ժամանակ, որը շնորհիւ Ձեր անօրինակ քաջութեան փորձանք դարձաւ պարտւած թշնամու համար, վիրաւորեց մեր պաշտելի Պօղոսը եւ մի քանի օր անց վախճանւեց:
    Փառք այդ մեծ ու հերոս նահատակին:
    Այսօրւանից Պօղոսի որբացած զօրամասը յանձում եմ շտաբս կապիտան Թորոսեանին, որին արդէն հրամայւած է անցնել Սիսևան: Լիայոյս եմ, որ դուք, քաջանուն սիսեան-ցիներդ, թեւ ու թիկունք կը հանդիսանաք Ձեր նոր հրամանատարին:
    Աստուած եւ իմ հոգին Ձեզ հետ:
Հրամանատար` ՆԺԴԵՀ
Ղափանի հանքեր, 5 դեկտեմբեր, 1920

    Դեկտեմբեր 12–ին Դարապասի ձորերու շրջանին հայ կիները եւ օրիորդները հետեւեալ խանդավառ խօսքերով կ° ընդունին Զանգեզուրի հրամանատարը.

Քաջարի հերոս ՆԺԴԵՀԻՆ,

    Ողջունում ենք ձեզ եւ բարի գալուստ ցանկանում: Երկար կեանք եւ յաջողութիւն ձեզ: Չորս ամսուայ ընթացքին մեր կրած տանջանքներից ու բարբարոսների գազանային վերաբերմունքից յետոյ` վերջապէս ձեր գալուստը բերեց մեզ մեծ աւետիք: Հայ կինը` դարերէ ի վեր գտնւելով

-122-

ստրկութեան լծի տակ, չէ կարողացել ագատ արտայայտւել: Այսօր նա պարտաւոր է ազատ շնորհակալութիւն յայտնել իր քաջարի հրամանատարին, որովհետեւ նա եղավ նրանց պատիւը վերականգնողը:
    Կեցցե~ քաջ հրամանատարը.
    Կեցցե`ն նրա քաջարի զիմւորները:

-------------

    Ազատագրուած շրջաններու մէջ կարգն ու անդորրութիւնը հաստատելու եւ ապագայ շահագիտական ձեռնարկումներու առաջին առնելու նպատակով դեկտեմբեր 15-ին Նժդեհ հետեւեալ հրամանը կ° ուղղե զանգեզուրցիներուն.
    ՙԱյսօրւանից Զանգեզուրը յայտարարում եմ զինւորական գրութեան մէջ: Ընդսմին սահմանում եմ մահւան պատիժ դաւաճանութեան, լրտեսութեան, պրօվակացիայի սպեկուլացիայի, կաշառակերութեան եւ նման քրեական ու քաղաքական յանցանքների համար: Հրամայում եմ բոլոր պաշտօնեաներին` զինւորական թէ քաղաքացիական` լինել արթուն, աշխատել օրւայ ընթացքում 24 ժամ եւ կանգնել իրենց կոչման բարձրութեան վրայ՚:
Զանգեզուր–Գողթանի հրամանատար` ՆԺԴԵՀ

Գորիս, 1920, դեկտեմբեր 15

    Հայ մեծամասնականներ Երեւանի կառավարութիւնը իրենց ձեռքը անցնելէ վերջ` Խորհրդային Հայաստանի կարմիր զօր քերու հրամանատար Դրօն եւ Զինւորական կոմիսար Աւիս հետեւեալ կոչը կ° ուղղեն Զանգեզուրի գիւղացիութեան եւ հրամանատարութեան.

Կոչ ուղիղ հեռագրաթելով Երեւան-Քէշիշքենդ
Զանգեզուր գիւզացիութեան եւ հրամանատարութեան

    Թող յայտնի լինի բովանդակ Զանգեզուրին, որ Հայաստանը յայտարարւած է սովետական յեղափոխական հանրապետութիւն: Հին կառավարութիւնը նետել է երկիրը արեան ու արցունքի անդունդը: Զանգեզուրի բարձունքներում կռւելով

-123-

կարմիր բանակի դէմ, դուք այդպիսով անգիտակցաբար խորաց-նում էք վիշտն ու դժբախտութիւնը ձեր ժողովրդի, որի միակ փրկութիւնը կախւած է կարմիր բանակի ու Սով. Ռուսաստանի օգնութիւնից:
    Սով. Ադրբէջանը զիջել է Սով. Հայաստանին Զանգեզուրը, Ղարաբաղը ու Նախիջեւանը: Սով. Ռուսաստանը, միմիայն նա է ընդունակ կանխելու այն վտանգը, որը սպառնում է դրսի ուժերի կողմից ել հաշտեցնելու ձեր ժողովուրդն իր հարեւանների հետ` վերականգնելով նրա իրաւունքները:
    Հայաստանը քայքայւած է, մենք կարող ենք վերականգնել միայն այն օգնութեան միջոցներով, որը ցոյց կը տայ մեզ Խորհրդային Ռուսաստանը եւ Խորհրդային Ատրբէջանը, առաջինն իր ուժեղ բանակով, իսկ երկրորդը իր նաւթով: Սովետական Ատրբէջանը հրաժարւեց Զանգեզուրից, Լեռնային Ղարաբաղից եւ Նախիջեւանից : Մեր ժողովուրդը սուր կարիք է զգում երկաթուղագծերի բացման եւ Սով. իշխանութեան ամրապնդման Անդրկովկասում: Ներկայումս ամբողջ հայաստանում կազմակերպւած է Սով. Իշխանութիւն: Քաղաքական հակառակորդներից ոչ ոք չէ հետապնդւում բացի կառավարութեան անդամներից, որոնք Յեղկոմի ձեռքով ձեռբակալւած ու յանձնւած են ժողովրդական դատի:
    Մենք համոզւած ենք. մեր բոլորի հարազատ Զանգեզուրը եւս կը մտնի Խորհրդային Հայաստանի մէջ, որպէս զի վերջ տրւի ամէն մի թշնամական գործողութեան կարմիրների դէմ, որոնք բարեկամական եւ եղբայրական յարաբերութեան մէջ են գտնւում Խորհրդային կարմիր զօրքի հետ: Խորհրդային կառավարութիւնը դիմել է կարմիր զօրքի հրամանատարութեանը, որպէս զի իւր զօրքը յետ քաշէ Զանգեզուրի շրջաններից այն հաւատով , որ Զանգեզուրի զիւզացիութիւնը վերջ կը տայ կարմիրների դէմ թշնամական գործողութեան:
    Խորհրդային Հայաստանի անունից մենք յայտնում ենք բոլոր կռիւների մասնակցողներին ամնիստեա, համարելով այդ կռիւը կործանարար մեր ժողովրդի համար:
    Մենք կոչ ենք անում Զանգեզուրին` Խորհրդային Հայաստանի իշխանութեան դրօշակի տակ կանգնել, մերձենալ Ռուսաստանին եւ Խորհրդային Ատրբէջանին: Մենք ազնւությամբ, բաց սրտով յայտարարում ենք մեր ժողովրդին, կարմիր զօրքի դէմ յետագայ կռիւները ձեռնտու են միայն հայ

-124-

ժողովրդի թշնամիներին:
Խորհրդային Հայաստանի անունից մենք կոչ ենք անում Զանգեզուրին դիմել խաղաղ աշխատանքի: Պահանջում ենք անմիջապես դադարեցնել ամեն տեսակի պատերազմական գործողութիւն եւ ենթարկել Հայաստանի Խորհրդային իշխանու-թեան: Սոյն հրամանը խախտելը մեր կողմից կը նկատւի իբրեւ թշնամական գործողութիւն` ուղղւած Խորհրդային Հայաստանի եւ նրա կարմիր զօրքի դէմ:

Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան
Զինւորական Կոմիսար`ԱՒԻՍ *

Խորհրդային Հայաստանի Կարմիր զօրքերի
Հրամանատար` ԴՐՕ





-------------------
    *Ինչպես վկայում է Սիմոն Վրացյանը. ՙՀետագային Դրօն անձամբ հաստատեց, որ այս հեռագիրը քաշւած էր Աւիսի առաջարկութեամբ եւ Կասեանի ու Մռաւեանի հաւանութեամբ: Զանգեզուրցիին ասւելիքի մասին ընդհանուր որոշքւմ է տրվել, իսկ հեռագիրը շարադրել են, ստորագութիւնները դրել է Աւիսը ինքը՚:
    Ս. Վրացյան, ՙՀայաստանի հանրապետութիւն՚, Պէյրութ, 1958, էջ 558 (Ա.Ա.)

-125-


    Տաթեւի համազանգեզուրեան առաջին համագումարը եւ իր որոշումները.Ղարաբաղի կցումը.–Տէր Պետրոսեան Դիզակի մէջ.–Հադրութի մօտ կռիւ մը 1921 Մարտ 8–ին.–Մեծամասնականներու դէպի Գողթան արշաւանքը.–Գողթանի ակամայ խորհրդայնացումը.–Դրօի, Մեծամասնական Զինուրական Իշխանութեան եւ Նժդեհի միջեւ փոխանակւած պատմական գրութիւններ:
    Դրօ-Աւիսեան կոչը տարբեր պայմաններու մէջ յառաջ կը բերէր գուցէ որոշ տրամադրութիւններ, բայց Զանգեզուր յաղթական` չէր կրնար լսել իրեն եղած խոստումներն ու սպառնալիքները, հաւասարապէս:
    Մինչեւ դրութեան վերջնական պարզուիլը երկիրը իր սեփական օրենքներով կառաւարելու համար համագումարի մը պէտքը աւելի քան զգալի էր, մնաց որ ատիկա առիթ պիտի ըլլար անդրադառնալու մէկ տարուայ ռազմական գործողութեանց վրայ` դնելու համար ապագայ աշխատութիւններու ուղղութիւնը:
    Այդ hամագումարին մէջ ժողովուրդը յանձին իր ներկայացուցիչներու` պիտի գտնէր գործունէութեան եւ ոգեւորութեան նոր աղբիւրներ:
    Դեկտեմբեր 25–ին Տաթեւի պատմական վանքին մէջ տեղի ունեցաւ համազանգեզուրեան այդ ժողովը, ուր ներկայ էին Զանգեզուրի բոլոր շրջաններու գիւղերէն ընտրուած 100 պատգամավորներ, հրամանատար Նժդեհ, բոլոր շրջանային խորհուրդներու ներկայացուցիչները, 118 հոգի ընդամենը:

Համագումարը կ'որոշէ.

    ՙԶանգեզուրը յայտարարել ժամանակաւորապէս ինքնաւար, մտցնելով հարապետական իրաւակարգ; մնալով անկախ մինչեւ քաղաքական հնարաւորութիւն կ'ունենայ միանալու իր մայր երկրի Հայաստանի հետ:
    Ինքնավար Սիւնիքի սահմաններն են Զանգեզուրի նախկին սահմանները:
    Զանգեզուրի վերաբերմունքը դէպի Ատրբէջանի կառավա

126

րութիւնը լինելու է բարեկամական, բայց նա առայժմ չէ կարող սերտ յարաբերութիւնների եւ երթեւեկութեան մէջ մտնել Ատրբէջանի հետ, մինչեւ հարեւան ժողովրդների փոխադարձ վստահութիւնը կատարեալ կը լինի:     Զանգեզուրի փոխյարաբերութիւնները Պարսկաստանի հետ եղել է միանգամայն սերտ եւ բարեկամական, եւ կը մնայ: Նա Պարսկաստանում ունենալու է իր ներկայացուցիչը, որ աւելի քան սերտ յարաբերութիւնների մէջ պէտք է մտնի այդ կառավարութեան հետ առեւտրական եւ հաղորդակցութեան տեսակէտներից:
    Ընդունւում է մասնաւոր խոշոր սեփականութիւնների պետականացումը, ինչպէս վանքապատկան, եկեղեցական եւ բէգական, նոյնպէս եւ ուրիշ կալւածատէրերի: Համագումարը միաձայն որոշում է հրաւիրել, իր ազատարար, իր հերոս Նժդեհին որպէս ՍԻՒՆԵԱՑ ՍՊԱՐԱՊԵՏ եւ բուռն ծափահարութիւններով իր կատարեալ վստահութեան քւէն տալով նրան, իր բախտն է յանձնում նրան՚

ՂԱՐԱԲԱՂԻ ԿՑՈՒՄԸ

    Զանգեզուրի վերջին յաղթութիւններու լուրը հասած էր Ղարաբաղ: Խորհրդային Ատրբէջանի զօրքերու ներկայութիւնը մեծապէս կը ճնշէր տեղացի ազզաբնակչութեան վրայ, որ պատեհ առիթ մը կը փնտռէր թշնամի լուծը թօթափելու համար:
    Դեկտեմբեր 29–ին տեղացիներու ըմբոստական մէկ շարժումը խեղդելու համար մեծամասնականներու կատարած փոր-ձերը կը ձախողէին:
    -Ղարաբաղի ժողովուրդը ընդվզած էր: Կ'ուզէր ազատ ապրիլ: Ահաւասիկ իր պահանջը:
    Դիզակէն 1921 յունուար 3 թուակիր իր սպարապետ Նժդեհի ուղղած մէկ երկտողով Ղարաբաղի ապստամբ ուժերու ղեկավար Թեւան կը գրէր.
    ՙԽնդրում եմ ձեզանից, խնայել Ղարաբաղի ապստամբ ժողովրդին, որ սպասում է ձեզ գիշեր ցորեկ՚:
    Սիւնիքի ինքնավար յայտարարուելէ վերջ Նժդեհի համար
-------------------
    * Ազատ Սիենիք, էջ 48-60

-127-

    Ղարաբաղի գրաւումը վճռուած. խնդիր մըն էր ալ:
    Դէպի Ղարաբաղ զինուորական նոր արշաւանքի մը սկսելէ եւ տեղացի ապստամբ խումրերուն օգնութեան հասնելէ առաջ, Նժդեհ կը ջանայ դարձի բերել մեծամասնականներուն հպատակութիւն յայտնոդ հայերը, այդ նպատակով փետրուար 25–ին եւ 27-ին անոնց կ’ուղղէ երկու կոչէր, ուր կ'ըսուէր ի մէջ այլոց.
    Շատեր, խաբւածներն ու մոլորւածները - անկեղծ զըղջմամբ արդէն վերադառնում են իրենց հարազատ ժողովրդի գիրկը:
    Իսկ բոլշեւիկների չեկերին ծախւած անհոգի ուրացողները յամառում են մնալ մթութեան մէջ ու շարունակել իրենց մութ գործերը:
    Էհ, առաջիններին բարի գալուստ, վերջիններին քարի երթ դէպ մահ ու մոռացում:
Սպարապետ` ՆԺԴԵՀ

    Սիւնեցիներէ կազմուած զօրամաս մը հրամանատարութեամբ սպայ Տէր Պետրոսեանի եւ մի քանի գործիչներու ուղեկցութեամբ` 1921 փետրվար 28-ին կ'անցնի Դիզակ:
    Միացան տեղական ուժերու` սիւնեցիք քանի մը օրւայ մեջ գրեթէ կը վանեն մեծամասնական զօրքը Լեռնային Ղարաբաղէն:
    Մարտ 8-ին թշնամին յամառ դիմադրութիւն մը ցոյց տալէ յետոյ, կը նահանջէ` հայերուն ձեռքը ձգելով Հադրութն ու իր շրջակայ գիւղերը:
    Այս կռուի ընթացքին մեծամանասնականները կ°ունենան 100- էն աւելի սպանուած եւ 150 գերի, հայերու կորուստը կ'ըլլայ երեք սպանուած եւ երկու վիրաւոր:

***
    1921 փետրուար 12ին մեծամասնականներ միացած թուրքերու կը յարձակին Գողթանի վրայ, այդ շրջանի հայ ուժերու հրամանատարի տեղակալ Ղազար տեղեկագրելով դէպքի մասին, շարժման մէջ կը դնէ իր վաշտերը եւ փետրուար 13–ին (կռուի Բ.օրը) մեծ ջարդ տալով թշնամիին` նահանջի կը մատնէ զայն:
    Այդ ժամանակ Գողթան կը նեղուէր հաւասարապէս զէնքի

-128-

ու կենսամթերքի պակասէն: Կռիւներու ընթացքին կիներ, դպրոցական աշակերտներ, մինչեւ իսկ մանուկներ փրկութեան գործին սատարելու համար խանդավառութեամբ կը լծուին աշխատանքի` մաքրելով ժանգոտած փամփուշտներ` կռուի վտանգաւոր պահուն դիրքե դիրք փոխագրելով զանոնք:
    Երեւանի առաջին անկումէն վերջ` Գողթանի զէնքի այս յաղթութիւնը սակայն տեղի պիտի տար առանց զինաթափութեան իր ակամայ խորհրդայնացումին: Իր աշխարհագրական դիրքին պատճառով Գողթան ամբողջ 6-7 ամիս կը զրկուէր արտաքին աշխարհի հաղորդակցութենէն. մենակ եւ առանց սնունդի` իր պատուաւոր խորհրդայնացման մէջ կը փորձեր գտնել փրկութիւնը, յորմէ հետէ մանաւանդ, երբ Երեւան չէր ուզած հասնիլ անոր կիսաքաղց աղաղակներուն:

***
    Յունուար 21–ին Բագուէն Գորիս կը հասնէր Խորհրդային իշխանութեան մէկ պատգամաւորութիւնը Գրիգոր Վարդանեանի նախագահութեամբ, բերելով Դրօի եւ ԺԱ.Կարմիր Բանակի հրամանատարութեան կողմէ Զանգեզուրի անզէն հաշտութեան եւ խորհրդայնացման հետեւեալ գրութիւնները.
Զանգեզուրի գիւղացիական կոմիտէին`
պատճենը` Նժդեհին
    Հայրենակիցներ, երկու տարի ու կէսուայ դառը փորձերը բաւականին համոզեցուցիչ էր, որ իզուր էր հայ ժողովուրդը յոյսերը գրել Եւրոպայի վրայ, որն ամենակրիտիկական մոմենտում նամարդի նման թողեց ամբողջ ժողովուրդը թշնամու գրկում, որովհետեւ իր շահերը այդ էին պահանջում:
    Վերջին րոպէին պետութեան գլուխը անցած դաշնակցութեան կուսակցութեան պատասխանատու ընկերները նոյեմբեր 26–ի ժողովում խոշոր մեծամասնութեամբ որոշեցին ընդունիլ Ռուսաստանի օրիէնտացիան:
    Հայաստանը յայտարարւեց խորհրդային, հիմնւած այն համոզմունքի վրայ, որ միակ յեղափոխական Ռուսաստանը կը գայ անկեղծ կերպով պաշտպանելու հայ աշխատաւորութեան շահերը եւ յետ կը շպրտի մեր հայրենիքից քեմալական դժոխային ծրագիրներ կազմող բանակը:
    Ներկայումս Մոսկւայում հաւաքւում է կօնֆերենցիա, որտեղ պէտք է լուծւի Հայաստանի սահմանների խնդիրը Ռու

-129-

սաստանի, Տաճկաստանի եu Հայաստանի մասնակցութեամբ:
    1-ին. Զանգեզուրի չճանաչելը Խորհրդային Հայաստանը խանգարելու է մեզ լուծել Նախիջեւանի, Շարուրի եւ Ղարաբաղի խնդիրները:
    2–րդ.Պատճառ է դառնում Զանգեզուրի այդ բռնած դիրքը եւ գործիք է տալիս տաճիկների ձեռքը չհեռացնել իրենց զօրքերը մեր երկրից, պատճառաբանելով թե Հայաստանի խորհրդային իշխանութիւնը կեղծ է, որ մօտիկ ապագայում Հայաստանը նորից կըլինի գործիք Եւրոպական իմպերիալիզմի ձեռքը:
    3-րդ. Քանի Զանգեզուրը չի ճանաչել խորհրդային իշխանութիւնը, դեռ պիտի կասկածով վերաբերուեն Հայաստանին, չի սկսուիլ խաղաղ եւ շինարար աշխատանք մեր արիւնաքամ եղած երկրում:
    4-րդ. Դժւար է խոստովանել եւ հաշտւել այն մտքի հետ, որ կատարւած է մի շարք քաղաքական սխալներ, բայց դժբախտաբար դա դառն իրողութիւն է:
    Ուստի դիմելով ձեզ ուզում եմ հաւատալ, որ Զանգեզուրը եւ նրա ղեկավարները վերջ կըտան իրենց բռնած քաղաքականութեանը եւ կը միանան իրենց մայր երկրին` Հայաստանին: Մոսկւայի տաճիկների հետ բանակցութիւնը կը գայ ապացուցանելու, որ Սովետական Ռուսաստանը պաշտպանելու է հայ աշխատաւորութեան շահերը:
    Ա. Ուստի ձեզ պէտք է անմիջապէս յայտարարել խորհրդային եւ միանալ Խորհրղային Հայաստանի հետ:
    Բ. Եթե որեւիցէ բան ունիք պարզաբանելու, առանց ուշացնելու պետք է ներկայացուցիչներ ուղարկէք Յեղկոմ` ԺԱ-րդ բանակի եւ Հայաստանի կառավարութեան մօտ:”
    Բագու, 22 Յունուար, 1921 ԴՐՕ
-----------------
    *ՙԴրօի եւ նրա պէս մտածող ուրիշ շատերի յոյսերն ու բարի տրամադրութինները այնպես գռեհկօրէն ոտնահարւեցին Մոսկւայում, ուր Խոր.Ռուսաստանը մարտ 16 դաշնագրով ոչ միայն չպաշտպանեց հայ աշխատաւորութեան շահերը, այլ նրան ամբողջապես յանձնեց քեմալականների քմայաճոյքին` զոհ դարձնելով Հայաստանը իր արեւելեան քաղաքականութեան՚: Ս.Վրացեան ՙՀ.Հանրապետութիւն՚, էջ 559 (Ա.Ա.) :

-130-

    Նոյն օրը, լիազօրուած մեծամասնական գերագոյն զինուորական հրամանատարութեան կողմէ Շուշիի զինուորական կոմիսար` Ա. Պօտեչին եւ քաղաքի ու շրջակայքի կայազօրի պետ` Վայցեխովսկի, ինչպէս նաեւ առանձին գրութեամբ մը հրամանատար Սեմենով, կը դիմէին ինքնավար Զանգեզուրի կառավարութեան, բարեկամական կապ հաստատելու համար. ՙՀետեւելով իմ դաւանած զաղափարներուն, կը գրէր, հրամանատար Սեմենով յունուար 22–ին, ես կ'առաջարկեմ ձեզ դադարացնել ամէն տեսակ ռազմական գործողութիւններ, կապ հաստատել մեզ հետ եւ փոխադարձաբար գտնել ընդհանուր լեզու:
    Ես համոզուած եմ, որ մեր բարի դրացիական յարաբերութիւնները կ'ամրապնդուին, ու կը դադրի ոչնչացումը անոնց, որ կը փափագին դիմել իրենց ապագայ խաղաղ ու շինանար կեանքին՚:
    Հաշտութեան բանակցութեանց մասին իրեն եղած հրաւէրին դրական արդիւնքին նկատմամբ յեռատես` Նժդեհ մեծամասնական ԺԱ.Բանակի հրամանատարին կը պատասխանէ հետագայ գրութեամբ.
ԺԱ. ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

    Ձեր նամակով Դուք խնդրում էք, որ մենք Ձեզ հետ հաստատենք բարեկամական յարաբերութիւններ: Ես սկզբունքով հակառակ չեմ այդ առաջարկին, սակայն ներկայ հանգամանքներում հաստատել անկեղծ բարեկամական յարաբերութիւններ միանգամայն համարում եմ աննպատակայարմար, համոզւած լինելով, որ այդ հանգամանքը դրական եւ ցանկալի հետեւանքներ չպիտի ունենայ: Դժբախտ Հայաստանում տեղի ունեցող այժմեան Ձեր բարձր հրամանատարութեան եւ Հայաստանի կոմունիստական կուսակցութեան կեդրոնական կոմիտէի գործունէութիւնը գալիս է ապացուցելու եւ խախտելու եմ հաւատն ու վստահութիւնը դէպի Ձեր առաջարկն ու անկեղծութիւնը: Ինչպէս ինձ, այնպէս եւ Ձեզ համար զաղտնիք չէ, որ շնորհիւ Ձեր բարձր հրամանատարութեան վարած քաղաքականութեան Հայաստանը դարձաւ սոսկումների եւ արեան թատերաբեմ: Ձեր բարձր հրամանատարութեան թելադրանքովն էր, որ քէմալիստները գրաւեցին Սարիղամիշը,

-131-

Կաղզւանը, Ղարսը, Ալեքսանդրապոլը եւ Իգդիրը: Տնտեսապէս քայքայեցին եւ սոցիալապէս մեռցրին այդ ծաղկած երկրրը եւ ժողովրդին բեռնակիր անասուններ դարձնելով, նոցա իսկ մեջքով ռազմամթերքն ու հարստութիւնը փոխադրեցին Տաճկահայաստանի խորքերը: Հայաստանը աշխարհագրական իւր դիրքով գտնւելով այն մեծ ճանապարհի վրայ, որով միանում է Եվրոպան Ասիսայի հետ, շարունակ ենթակայ է եղել բարբարոսների ասպատակութեան, եւ դժբախտ աշխատաւոր հայ ժաղովուրդը հազարաւոր զոհեր է տւել վանդալների այդ ասպատակութեան ժամանակ, որոնք արշաւել են Արեւմուտքից եւ Արեւելքից: Այժմ պատմութիւնը կրկնում է նոյնութեամբ, միայն այն տարբերութեամբ, որ այժմ հայութիւնը գլխատւում է սոցիալիզմի դիմակի տակ եւ ինչպէս ինձ, նոյնպէս Ձեզ համար գաղտնիք չէ, որ Հայաստանի այն մասերում, որոնք գրաււած չեն տաճիկներով եւ գտնւում են խորհրդային իշխանութեան ներքոյ, ստեղծւած է այնպիսի կացութիւն, որ սպառնում է հայ գիւղացիութեան ֆիզիկական գոյութեան եւ, որ ամենագլխաւորն է, գլխատւոմ, սպանւում է ժողովրդի կենդանի խօսքը: Հարիւրներով hայ յեxափոխական դեմոկրատիայի ներկայացուցիչները բանտարկւում են, գնդակահաւրւում եւ աքսորւում են, ու±ր, յայտնի չէ: Այդ բանում ես տեսնում եմ խորհրդային իշխանութեան ղեկավար շրջանների ակնհայտ նենգամիտ միտումները` գլխատել Հայաստանի աշխատաւոր գիւզացիութիւնը եւ մեռցնել նորա անկեղծ յեդափոխական միտքը: Այն պայքարը, որ այժմ մղւում է Հայաստանում, նա դասակարգային բնոյթ չէ կրում եւ բոլշեւիկները, մանաւանդ հայ բոլշեւիկները միմիայն տիրապետելու տենչանքով բռնւած` ձգտում են հեռացնել ասպարեզից միւս սոցիալիստական կուսակցութիւններին, որպիսիք են դաշնակցականները, էսէրները, մենշեւիկները եւ այլն: Միք մոռանա, որ այդ բարձր գաղափարների իրականացումը, որը դուք այժմ կեղծ ճանապարհով էք տանում, վերջ ի վերջոյ պիտի իւր գաղափարական պայքարով իրականացնի այն յեզափոխական դեմոկրատիան, որոնց այժմ Դուք հետապնդում եւ գլխատում էք: Միք մոռանա, որ Ձեր կուսակցական հայ աշխատաւորների մեծագոյն մասն իրենց յեղափոխական գաստիարակութիւնն ու միտքը ստացել է մեզանից, մեր միջից, որ յեզափոխական մտքի այբ ու բենը ստացել են

-132-

    Դաշնակցութիւնից, որը տասնեակ տարիների ընթացքում պաշտպանել է Արեւելքի աշխատաւոր գիւղացիութեան շահերը եւ շնորհիւ այդ կուսակցութեանն էր, որ յառաջ եկաւ յեղափոխութիւն թէ Թիւրքիայում եւ թէ Պարսկաստանում: Այժմ այդ կուսակցութեան լաւագոյն գործիչները, որոնք անիծեալ բռնակալութեան օրերում հիւծւում էին բանտերում եւ հեռավոր Սիբիրի տունդրաներում, կանդալները մաշում, այժմ նոքա բանտարկւում են ու հրացանազարկ են լինում Ձեր կողմից: Այսպիսի պայմաններում խօսել բարեկամական հարաբերութիւնների մասին, աւելի քան միամտութիւն է:
    Անկեղծ բարեկամական յարաբեբութիւն մեր մէջ կարող է ստեղծւել այն դէպքում, երբ հայ մտավորականութիւնը կազատւի բանտերից, երբ կը դադարէք նրան հալածելուց, երբ Ձեր բարձր հրամանատարութիւնը իրական եւ կտրուկ միջոցներ ձեռք կ'առնի մաքրել այն հողամասերը, որոնք զրաւած են քեմալականներից, եւ վերջապէս երբ կը դադարեք Զանգեզուր ուղարկել զանազան անձնաւորութիւններ «գաղտնի եւ շտապ գործերովե , ինչպէս այդ անում է ԺԱ. բանակի ռեգիստրացիայի բաժինը: Երբ ես կը համոզւեմ, որ Դուք կ°սկսէք իրականացնել Զանգեզուրի աշխատաւոր գիւղացիութեան ցանկութիւնները, որի հաւաքական կամքը արտայայտում եմ ես, երբ ես կը համոզւեմ, որ Դուք յանձինս հայ յեղափոխական դեմոկրատիայի տեսնում էք ոչ թե Ձեր թշնամուն, այլ նրանց, որոնք կոչւած են շարունակել րնդհանուր յեղափոխական գործը, այն ժամանակ միայն ես կարող եմ հաւատալ Ձեր անկեղծությանը եւ ձեր մեկնած ձեռքը չի կախւի օդում: Իմացէք եւ յիշէք, որ ես եւ Զանգեզուրի ժողովուրդը, որն ինձ է հանձնել իւր բախտը, ներկայացնում է իրենից մի պատկառելի իրական ոյժ, որը ինչպէս ես առաջ էլ գրել եմ, մի օր Ձեզ պէտք պիտի գայ:
    Զանգեզուրում կարմիր բանակի օգտակար գործունեութեան մասին թոյլ տւէք կասկածել, որովհետեւ Դուք եւս լաւ գիտէք, որ Զանգեզուրի աշխատաւոր գիւղացիութեան պաշտպանութեան եւ մարդասւիրութեան ամենատարրական օրենքներն անգամ ոտնահարւած են` տնտեսապէս քայքայւած Զանգեզուրում գտնւած կարմիր բանակի կողմից: Կրկնում եմ, որ ինչպէս մինչեւ բոլշեւիկների գալը, նոյնպէս եւ այժմ ես բացառապէս զբաղւած եմ հայ աշխատաոր ժազովրդի ֆիզիկական

-133-

գոյութեան եւ նրա յեղափոխական գաղափարների պաշտպանութեան հոգսով: Երբ գործով ապացուցէք, որ Դուք միանգամայն թշնամի չէք դժբախտ Հայ ժողովրդին, որն ապրում է Արեւելքի եւ Արեւմուտքի մեծ ճանապարհի վրայ, այն ժամանակ միայն կարելի է բարեկամական փոխյարաբեբութիւն ստեղծել մեր եւ ձեր միջեւ:
    Իմ կոնկրետ ցանկութիւններն են`
    1.Երբ Դուք ազատէք բանտերից Հայաստանի յեզափոխականսոցիալիստական կուսակցութիւնների անդամներին.
    2.Մաքրէք քեմալականներից այն հողամասերը, որոնք գրաււած են նրանց կողմից.
    3.Հրաժարւէք Զանզեզուրում գաղտնի, ստորերկրեայ աշխատանք կատարելուց, այն ժամանակ միայն կարելի է ստեղծել բարեկամական յարաբերութիւններ ինքնավար Սիւնիքի եւ խորհրդային իշխանութեան միջեւ:
Սպարապետ Սիւնիքի եւ Գողթանի` ՆԺԴԵՀ

Գորիս, 25 յունուար, 1921

    Թէ խորհրդային Մոսկուայի թոյլատու ընթացքը հրահրած էր քեմալական ուժերու դէպի Հայաստան արշաւանքը, թե յեղափոխական Ռուսիոյ մեծամասնական դիւանագիտութիւնը, երբեմնի երդուեալ հակառակորդը գաղտնի դաշնագրերու նոյնքան եւ աւելի թաքուն ծրագիրներու ի խնդիր նահատակուած ժողովրդի մը յոգնած դիակին վրայէն կը սեղմէր արիւնոտ ձեռքը էնկիլրիի նոր աշխարհակալներուն, վեր էր ու կը մնայ ամէն տարակուսանքը:
    Իր ապագայ քաղաքական նպատակներու յաջողութեան համար խորհրդային Մոսկուայի կեցուածքը շատ հասկանալի էր, պարագայ մը որ սակայն ան կը ջանար ծածկել, թիւրիմացութիւններ փնտրելով քաղաքական հայ ղեկավար մտածելակերպի մէջ:
    Ի պատասխան Նժդեհի գրութեան` այդ ոգին պարփակող հետեւեալ պատասխանը կը գրէր Հեկկեր, լիազօր անդամը մեծամասնական զինուորական իշխանութեան.

-134-

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԺԴԵՀ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻ Տէր ՄԻՆԱՍԵԱՆ *

    Բրիգադայի հրամանատարը ի պատասխան իր դիմումին (իր նախաձեռնութեամբ) ձեզմէ ստացած պատասխանը ինձ յանձնեց, հաղորդելով ինձ ձեր յայտարարութեան բովանդակութիւնը. ԺԱ.Բանակի յեղ.զին .խորհուրդի եւ մեծամասնական գերագոյն իշխանութեան կողմէ ես լիազօրուած եմ պատասխանելու ձեզ:
    Ձեր նամակներին կ°եզրակացնեմ, որ դուք մի քանի խնդիրներու նկատմամբ թիւրիմացութեան մէջ ինկած էք:
    Եթե դուք կը մեղադրենք մեզ Ղարսն ու Ալեքսանդրապոլը գրաւելու խնդրին մէջ որպէս թուրքերու արշաւանքին օժանդակող (եւ մինչեւ իսկ նախաձեռնող) ու այդ հանգամանքը կը ծառայեցնէք ոչ թե միայն պրոպագանդայի միջոց, այլ ատիկա ձեր համոզմունքն է իսկ, այդ պարագային պետք է պարզ ու որոշ կերպով ըսեմ, թէ թիւրիմացութեան մէջ էք դուք: Այն օրէն որ Անդրկովկաս են մտած մեծամասնական Ռուսաստանի զօրքերը, մեզ համար իբրեւ օրէնք ընդունած ենք, որ քաղաքական ել դասակարգային ոչ մէկ հանգամանք մեզ պէտք չէ մղէ խորացնելու ազգայնական թշնամութիւնը: Այդ խնդրին մէջ մեր հետեւողական ըլլալը դուք կրնաք նկատել Գանձակի եւ Զաքաթալայի ապստամբութեան վերաբերող գործին մէջ: Հայաստանի նախկին կառավարութեան զօրքերու հետ ունեցած մեր կռիւներու մէջ - ուր մենք Անդրկովկասի աշխատաւոր մասսաներու ստրկացման պայքարի անմիջական ծանրութիւնը վերցուցեր ենք մեր վրայ, ամէն կերպ կռուին ազգայնական բնոյթ տալէ խուսափելով: Մանաւանդ հայերու վերաբերմամբ եղած ենք զգոյշ` գիտակցելով թէ որքան տառապանք է կրած այդ ժողովուրդը: Մինչեւ անգամ ամենա-պարզ հաշիւը պէտք է մեզ ստիպէր զգուշութեամբ վերաբերուելու հայ ժողովրդին հետ, որովհետեւ մենք չենք մոռանար, թե որքան խոր է անոր համակրանքը դէպի մեծամասնական յեղափոխութիւնը եւ թէ ամէն տեսակ պարագաներ կ°ստիպեն այդ ժողովուրդը` հակելու դէպի Ռուսական օրիանտացիոնը: Մեր զօրքերու մուտքը Հայաստան նպատակ ունեցեր է Սով.– Հայաստանը պաշտպանել վերջնական անկումէ եւ թուրքերու
-------------------
    *Տէր Մինասեան այդ ժամանակ նախագահ էր ինքնավար Սիւնիքի կաւավարութեան:

135

յետագայ առաջխաղացման առաջին առնել եւ դուք կը տեսնէք, որ այդ գործին մէջ մենք յաջողութիւն ունեցանք, կարմիր զօրամասերու ներկայութիւնը միայն ստիպեց տաճիկներուն կանգ առնել ներկայ սահմանագծի վրայ, որ աւելի բարւոք է, քան այն, զոր գծած էին տեղի տուող դաշնակցականները:
    Մենք շտապեցինք կրճատելու տաճիկներու ազդեցութեան շրջանը եւ Մոսկուայի ռուս–տաճկական կոնֆերանսի նախապայմաններին մէկն եւս այն է, որ (տաճիկներ) մաքրեն Ալէքսանդրապոլի շրջանը, եւ բանակցութեանց պայմաններէն մէկն եւս Ղարսի շրջանի մաքրումն է: Ինձ յայտնի է, թէ ինչով վերջացան այդ բանակցութիւնները, բայց մէկ բան մեզ համար կասկածէ դուրս է, որ ձեր շարժումը Խորհրդային Հայաստանի դիրքը` իր տերիտորեան պաշտպանելու խնդրին մէջ, խիստ կը թուլացնէ ձեր նկարագրած տմարդի գործերը, որ թոյլ տուած են իրենց (տաճիկներ) գրաւած իրենց վայրերու մէջ, ձեզ պիտի ստիպէր զօրավիգ հանդիսանալու Խորհրդային Հայաստանին իր բռնած դիրքին ոչ թէ հարուած հասցնել անոր թիկունքին:
    Ձէր միւս մեղադրանքը` մեր զօրամասերու Հայաստանի սահմաններուն մէջ ցոյց տրուած անբարեյոյս վարքի ու բարքի մասին, նմանապէս պարզ չէ: Համոզուած կրնամ ըսել, որ մեր կարմիր զորամասերու վրայ անմիջապէս այդ մեղադրանքները կարելի չէ բարդել, որովհետեւ մենք ունինք շարք մը փաստեր Անդրկովկասի եւ մասնաւորապէս այս րոպէիս Հայաստանի մէջ անոնց ցոյց տուած անբասիր վարք ու բարքի մասին: Զանգեզուրի մէջ, յիրավի տեղի ունեցեր է ամոթալի դէպք մը, որուն համար մեզ չենք գովեր, եւ զոր ժամանակին աշխատած ենք հաշուեյարդարութեան ենթարկել: Խօսքս տաճկական գունդին մասին է, զոր մենք ուղարկած ենք Զանգեզուրի ուղղութեամբ Քեմալի մօտ: Այդ ժամանակ ուրիշ ճանապարհ չիկար: Գունդին կարգադրուած էր եղեր անցնիլ Նախիջեւան, ամէն մէկի համար ակնյայտնի է, որ այդ գունդի ներկայութիւնը տաճկական զօրամասերու մէջ անհրաժեշտ է եղած անոնց մինիմալ յեղափոխական ըլլալը հաստատելու համար:
    Ո±վ կրնար ենթադրել, որ տեղի կ°ունենան դժբախտ դէպքեր կամ թիւրիմացութիտններ, որ թէ այդ գունդը իրարու դէմ զէնք կը բարձրացնեն, այն ալ կարմիր զօրքի անունով:

-136-

Որ մենք վճռականօրէն հաշուեյարդարութեան ենթարկեցինք այդ դեպքը, ատոր ապացոյց կրնայ ծառայել զօրաբաշնի պետի հեռացումը իր պաշտօնէն, որ այդ գործի մէջ ցոյց տուած է դանդաղկոտութիւն: Ուրիշ որեւէ գործի մէջ թերեւս մեզ վրայ լուրջ մեղադրանք բարդել կարելի չէ: Դէ լաւ դուք չէք կամենար մեգի հետ որեւէ գործ ունենալ, իսկ ո±վ կօգնէ ձեզ գիղացիութիւնը ազատելու ֆիզիկական կոր-ծանումէ: (Դուք թոյլ էք): Համաձայնականնե±րը, անոնց գործակալ Վրաստանը: Ես նոր վերադարձայ Լօռուի չէզօք գօտիէն եւ եթէ կը կամենանք կ'ուղարկեմ ձեզ մօտ երկու գիւղացիներ, որոնք կը պատմեն ձեզ` թե ինչ կը կատարուի այնտեղ: Տաճկական սարսափները կարող են շառագունիլ հոն կատարուածներու մօտ:
    Ի վերջոյ կը դառնամ հալածանքի խնդրին: Ճիշտը խօսելով` դուք տգեղօրէն կը չափազանցէք: Ինձ յայտնի չէ հրացանազարկութեան եւ ոչ մէկ դէպք. բնդհավառակը երեկ ուղիղ հեռագրաթելերով Բագուի հետ խոսելու ժամանակ ինձ յայտնեցին, որ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը յայտարարծ է կատարեալ քաղաքական ամնիստիա: Ես կրնայի նաեւ յիշէլ ձեզ շարք մը նախկին կառավարութեան առաջնորդներու, որոնք Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումներով մեր գօրամասերու կողմէ թոյլատրուած են անցնիլ արտասահման: Ի վերջոյ ինչ վերաբերվում է Զանզեզուրի շրջանի ներկայ գործիչներուն, ես լիազօրուած եմ յայտնելու Զեզ, որ Հայաստանի խորհրդային կառավարութիւնը եւ բարձր հրամանատարութիւնը կ'երաշխաւորեն Ձեր կատարեալ եւ անպայման անձեռնմխելիութիւն, եթէ Դուք Ձեր յօժար կամքով կը հրաժարւիք Խորհրդային Հայաստանի գոյութեան հիմքը խախտելէ:
    Կը գրեմ ձեզ հաւատացած ըլլալով, որ դուք կը հրաժարիք աննպատակ եւ անյոյս կռիւէ, որովհետեւ թէ ինձ եւ թէ ձեզ բաւականաչափ պարզ յայտնի է, որ ոչ թէ միայն սոցիա-լիստները, այլ Հայաստանի բուրժուաազգայնականները, եթէ անոնք առաջնորդուին այն ցանկութեամբ, թէ պէտք է պաշտպանել եւ ամրապնդել հայ ժողովուրդը, պատմականօրէն պիտի միանան Խորհրդային Ռուսաստանին եւ Խորհրդային Ատրբէջանին, որովհետեւ միակ այդ շաղկապումն է /բլոկ/, որը կրնայ հիմնաւոր կերպով ապահովել խաղաղութիւնը եւ տնտե-

-137-

սական յառաջադիմութիւնը Անդրկովկասի մէջ: Եթէ մենք յամառօրեն ամէն անգամ ձեռք կը մեկնենք ճեզ` ատիկա կապացուցանէ միայն այն փաստը, որ մենք համազուած ենք` թէ ձեր շարժումները ոչ մէկ հիմք չունին եւ միայն ցոյց կու տայ մեր ազնիւ ցանկութիւնը վերջ տալու արիւնայեղութեան, քան որ ձեզ եւս շատ պարզ յայտնի է, որ եթէ կարմիր բանակը չունենար ալ ԺԱ զօրաբանակը, Ատրբէջանի եւ Հայաստանի զօրամասերը, բաւական էին աննշան զօրաճակատէ մը զօրաբաժին մը շպրտել` զէնքի ոյժով վճռելու խնդիրը եւ ատիկա մեզ համար ոչ մէկ դժուարութիւն չներկայացներ: Մենք ազնուաբար կը ցանկանանք առանց արիւնայեղութեան վերջ դնելու այդ պատմական թիւրիմացութեան: Եթէ ես իմ սոյն նամակով ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը չէմ շօշափեր, այլ եւ Զանգեզուրն` խոհրդային Հայաստանի հետ միացնելու պայմանները ճշտութեամբ գծելու համար կը խնդրեմ ձեզմէ որեւէ մէկը ուղարկել Շուշի, ուր ես կը սպասեմ ձեր գալստեան: Ինքնըստինքեան հասկանալի է, որ ես ԺԱ. զօրաբանակի պատուով կ'երաշխաւորեմ եկող ընկերին կատարեալ անձեռնմխելիութիւն եւ վերադարձ Գորիս:
    ԺԱ. զօրաբանակի Զինուորա–յեղափոխական անդամ`

    (Հեկկեր) 15 փետրուար, 1921

    ՙԿարմիրներու լիազօրուած անդամի հեռագրով ստացած տեղեկութիւնը միանգամայն զուրկ է ճշմարտութենէ, որովհետեւ մինչեւ փետրուար 15 արդէն բանտարկուած էին Հայաստանի բոլոր ականաւոր գործիչները ու աչքի ինկնող սպաները եւ գնդակահարուած կամ սպանված էին 22 հոգի` որոնց անունները Երեւանի կոմունիստները թռուցիկով յայտարարեցին դեռ փետրուար 14-ին՚:*
    1921 փետրուար 24–ին ի պատասխան ԺԱ. Կարմիր Բանակի հրամանատարութեան գրութեան Նժդեհ հետեւեալ բաց նամակը կը ղրկէ.
    Բաց նամակ
    ԺԱ.Կարմիր Բանակի Զորահրամանատարին
----------
    *Արնոտ - Գիրք, էջ 105

-138-

    Մոռանանք, մի վայրկեան, որ մենք կռուող կողմեր ենք: Մոռանանք, որ այն դուք էիք, որ խաբելով աւարի ու աւերածութեան մատնեցիք ըմբոստ ու ազատասէր Ղարաբաղը, Սիւնիքն ու Վայոց Ձորը, սոցիալական քայքայումի հետ անաստւածօրէն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման տխուր գործը:
    Մոռանանք եւ այն, որ Դուք էիք, Դուք, որ արհամարհելով յեղափոխական էթիկայի ամենատարրական պահանջները` զինակցելով Արեւելքի գերազանցօրէն ռեակցիոն, կուլտուրաւեր ու հայաջինջ ուժերի հետ` երեկւայ հանրապետական Հայաստանը Քէմալստան դարձրիք:
    Մոռանանք նաեւ այն, որ Ձեր` հայ աշխատաւորութեան հասցրած չարիքից ու հայահալած եւ հակայեղափոխական քաղաքականութիւնից խթանւած Սիւնեաց, Արցախի ու Վայոց Ձորի ռազմական ուժերը մի գիշեր իջան լեռներից ու մաքրեցին իրենց երկիրը, աշխարհի չորս քամիներին տալով Ձեր բարբարոս զօրամասերը:
    Մոռանանք այդ բոլորը, չնայած, որ պատմութիւնն ու Ձեր ձեռքով խաչուած հայ ժողովուրդն երբեք չի մոռանայ. մոռանանք, կրկնում եմ, եւ խօսենք որպէս երկու օբեկտիւ կողմեր:
    Սկսում եմ, լսե±°ք:
    Ձեր վերջին նամակի մէջ դուք առաջարկում էք ինձ բարեկամանալ սովետական Հայաստանի կառավարութեան հետ եւ միամտօրէն հարց էք տալիս` թէ ու±մ վրայ եմ դրել յոյսս: Սովետական Հայաստան չկայ: Կայ քաղաքականապէս բռնաբարւած Երեւան անունով մի քաղաք եւ մէկ ու կես տասնեակ գիւղեր` այսինքն տերիտորիայ մի աբսուրդ:
    Ձեր դաւադրութեամբ Հայաստան երկիրը դարձաւ Քեմալըստան: Միամիտ չլինենք ենթադրելու, որ Մոսկուայի Ձեր վերջին կոնֆերանսը մուկ չի ծնելու: Ձեր ցանկութեամբ տաճիկները մտան Հայաստան, սակայն Ձեր հրամանով նրանք չպիտի հեռանան եւ խոստովանենք, որ եթէ քեմալիստները քաղաքական հնարաւորութիւն ունենան շարժուելու դէպ Երեւան, Ձեզ միայն թալանի մէջ մարզւած եւ Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած զօրքերը չեն, որ պիտ պաշտպանեն Ձեր ձեռքով գլխատւած ու զինաթափ եղած հայ աշխատաւորութիւնը: Չգիտեմ, նման պայաններում

-139-


Back                 Main            Forward