աբսուրդային սովետական Հայաստանի հետ բարեկամանալը միտք կունեն±այ: Թւում է. որ իմ` Երեւանի կառավարութեան հետ բարեկամանալուց կը շահի միմիայն Ձեր եբեկւայ ՙբարեկամ՚, ՙայսօրւայ՚ , ՙթշնամի՚ Քեմալը, որովհետեւ հայ զինւորն անմարտունակ, փալաս է դառնում, երբ անգամ ձեւականօրէն դառնում է կամ կոչւում է կարմիր, բոլշեւիկեան, սովետական: Ձեր հարցին, թե ո±ւմ վրայ եմ դրել յոյսս, Անտանտայի, թե± Վրաստանի, պատասխանում եմ միայն իմ ազատասեր ժողովրդի յաղթական ռազմունակութեան` իմ երկրի բարձր լեռների եւ իմ` պաշտպանած Արդար Դատի վրայ:
    Ուժեղը նա չէ, որ ուտող բերաններ, երկոտանի մեքենաներ, թալանչիներ կամ թնդանօթներ ու արճիճ շատ ունի, բայց սիրտ ու հոգի չունի եւ սրբութիւններ չէ ճանաչում:
    Ուժեղը նա չէ, որն ոչնչով չէ տարբերվում կարմիր ցարերից, սուլթաններից, որը խաբեբայութեամբ դրախտ եւ ու մի բարիքներ բերելու, խոստումներով մտնում է մի երկիր, թալանում, սոցիալապես գլխատում, ապստամբութեան մղում ժողովրդին եւ թողնում, փախչում...
    Ուժեղը նա չէ, որ ամբողջ բրիգադաներով յարձակւում է Շիւան-Ձոր անունուվ մի գիւղի վրայ եւ քառասուն օր անընդհատ թնդանօթներից եւ գնդացիրներից արճիճ ու կրակ թափում, հարիւրի հասնող ապստամբների գլխին նահանջելուց առաջ ասպետութիւն չի ունենում ծունկի գալու ապստամբների դիրքերի առաջ եւ ասելու. - ՙՓառք Ձեզ , ապստամբներ, որ այդպէս կռւել եւ ձեր երկիրն ու մարդկային իրաւունքները պաշտպանել գիտէք՚:
    Ուժեղը նա չէ, որի ուժերի աւանգարդը կազմոմ են` կարմիր սուտը, խաբեյութինն ու պրովակացիան, որը չգիտէ, որ գերմանական զրահապատ բռունցքը ջարդ ու փշուր դառաւ, զինաթափ եղաւ քէլգիական տրագիկ ու հերոսական հոգու առաջ:
    Ուժեղը նա չէ, որ յանուն իր աննշան յաջողութիւնների, իր Պիւռոսեան յաղթութիւնների դաշնակցում է անգամ Սատանայի հետ, որը լինելով Նապոլէոնի խեղանկարը, Մաքիավելին է իսկական:
    Ուժեղը նա չէ, որը կազմակերպւած մեծ թալանն ու մեծագոյն ոճիրն է անւանում Ռուսական Մեծ Յեղափոխու-

-140-

թիւն, որը խելագար հուլածանք ու տեռոր է յարուցել անգամ սոցիալիստական ինտելիգենցիայի դէմ, որն առանց ամօթի ու խղճի խայթի իր ամենավուլգար - քրեական գործիչներին, ինչպիսիք են սադիստ Աթարբէգեանն ու քծնող Աւիսը -անւանում է ռուսական Մարատ:
    Ուժեղը նա չէ., որը օրական եօթն անգամ վերեւ ու ներքեւ թքել գիտի, բայց կրծքի վրայ, գրպանի խորքում ռուսական խաչն ու Տիրամոր պատկերն ունի:
    Ուժեղը նա չէ, որի յաղթութիւնները ոազմական լինելով, բարոյական չեն:
    Դուք չգիտէք, թե ո±վ, ինչպէ±ս եւ ինչո±վ է յաղթում:
    Լսեք, ասեմ:
    Գիշեր է: Մի քանի զինւորներ Գորիսի մի այգում խրամատաշինական գործիքներով փոսեր են փորում: Գերեզ-մանները պատրաստ են: Ահա բանտի դռներից դուրս նետեցին երկու ականաւոր սոցիալիստների: Դատապարտւածները գիտեն, որ իրենց տանում են հորին յանձնելու, բայց չգիտեին, որ պիտի մորթւեն: Մօտեցրին փոսերին: Մի քանի սրեր բարձրացան մթութեան մէջ ու իջան: Սոցիալիստներից մէկը գլխատւած էր, իսկ միւսի ձախ թեւը կտրւած:
    ՙՍրիկաններ, սպանէք, կտրէք միւս թեւս էլ, բայց գիտցէք, որ դուք ձեզ էք սպանում: Ցարն էլ ձեզ պէս վարւեց ժողովրդի պաշտպանների հետ ու մեռավ բռնաբար՚:
     -Սրիկաներ, մարդասպաններ, վերջին անգամ գոռաց Շիրինն ու սրերի ծանր հարւածներից գլորւեց փոսը:
    -Սրիկաներ, մարդասպաններ, վախվխելով ու կամացուկ կրկնեց խաբւած ժողովուրդն ու սեղմեց բռունցքը:
* * *

    ...Կռիվ էր: Ձերոնք միացան Խալիլ փաշայի թափորներին, թնդանօթների ու գնդացիրների հետ կախվել էին Ալանգեազից Կարճեւան գիւղի վրայ: Երրորդ օրն էր, ինչ ապստամբները հեգնում էին թշնամու բոլոր ճիգերն ու փորձերը եւ առատ հունձ անում:
    Ջուր չկար, Ծարաւ էինք: Կարճեւանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր դէպ մեր դիրքերը: Թշնամին նկատելով` գնդացրային կրակ բացեց նրա վրայ: Հարիւրաւոր գնդակներից մէկը փշրեց հայ կնոջ կուժը: Կինը

-141-

իջաւ Արաքսի ափը, վերցրեց մի ուրիշ կուժ, լցրէց ջրով ու շարժւեց դէպ մեր դիրքերը: Էլի նա ընկաւ կրակի տակ, թեթեւ վիրաւորւեց ու կորցրեց իւր կուժը: Հաւատացած էինք, որ նա այլեւս չի վերադառնայ, բայց մի քիչ անց. նորից պաշտելի հերոսուհին կուժն ուսին` բարձրացաւ սարը:
    Վիրաւորւած հայ կնոջ ներկայութիւնը կրակով ու վրէժով լցրեց ապստամբների հոգիները: Կէս ժամ անց; թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր:

* * *

    Կուրոչկինն իր հեծելազօրքով եկել, պաշարել էր Երիցվանիկ գիւղը: Հրամայւած էր ցերեկը չպատասխանել թշնամուն: Ապստամբները սրտատրոփ սպասում էին խաւարն իջնելուն` իրենց հարազատ տարերքին, երբ հպարտ ղափանցին թշնամու քանակի մասին հարց տալու փոխարէն հարցնում է, ու±ր է թշնամին:
    Գիշեր է: Գայլավաշտերը սպասում են ազդանշանին` սկսելու իրենց ուժանակային գրոհը: Լռութեան մէջ բարձրացաւ ապստամբներից մէկի մահն արհամարհող, վտանգն անգիտացոգ երգը: Վաշտերն դուրս թռան իրենց խրամատներից, գոռ ուռռային հետւեցին դինամիտային պայթիւնները:
    - Յանձնւում ենք, յանձնւում ենք, գրեթէ ճչաց պանիկայի մատնւած թշնամին: Լոյսը բացւեց, մեր ձեռքն էր մնացել թշնամու ուժերի կեսից աւելին, մի քանի հարիւր հրացան ու երկու տասնեակից աւելի գնդացիրներ:
    Մենք այսպէս շատ անգամ ԵՐԳՈՎ ենք յաղթում:

* * *

    Սիւնիքի երկնքի տակ, բացօթեայ, հաւաքւած են հազարաւոր կանայք քաղաքից ու գիւղերից: Միտինգ է: Խոսում է մէկը: Դիմենք Սպարապետին, եթէ նա այսօր մինչեւ երեկոյ չքշի թշնամուն Զաբուղից էլ դէն, մենք կը յարձակւենք դեղատների վրայ, մեր մէջ կը բամանենք եղած թոյնը եւ անձնասպանութեամբ վերջ կը տանք մեր կեանքին, որ մէկ էլ

-142-

կարմիր զինւորի կամ սեւ ասկեարի երեսը չտեսնենք:
    Հերոսական այդ որոշումը յայտնւեց զօրքին: Մութը դեռ չէր ընկել, երբ սուրհանդակն աւետեց, ջարդւած թշնամին ետ է շպրտւած Աւդալար:     Ահա թէ ինչով եւ ինչպէս ենք յաղթում մենք:

* * *

    Այսպես, եկաք, խաբեցիք, թալանեցիք, ապստամբեցիք ժողովրդին ու քշւեցիք: Դուք պարտւեցիք, որովհետեւ պէտք է պարտւէիք, որովհետեւ դա պատմութեան վճիռն է, որովհետեւ մարդկութիւնն է այդպէս ցանկանում:
    Դուք պարտւեցիք, որովհետեւ Դուք բարոյապէս պարտւած էք եղել հէնց ձեր քանդւած ու գլխատւած բուն հայրենիքում - Ռուսաստանում, ոոովհետեւ ձեր ամէն մի քայլը, մի գործը բարոյական մի պարտութիւն է, էտնիկական մի անձնասպանութիւն :
    Սիւնիքը յաղթեց ձեզ, նա պէտք է յաղթէր, որովհեւոեւ վարձկան զինւորականների տեղ նա ունի երկու հարիւրի չափ ժողովրդական ուխտւած վաշտապետներ, նոյնքան Դաւիթ-բէգեան գայլավաշտեր, իրեն ապաստան բարձր լեռներ, որքան բարձունք` այնքան գնդացիր (միմիայն բայն ձեր զօրքերից խըլւած` 200) խոր ձորեր` թշնամու համար գերեզման, թնդանօթներ, առատ ռազմամթերք, հազարաւոր փթերով ուժանակ, ծով ատելութիւն դէպ իր թշնամին, ծով սէր դէպ հայրենի երկիրն ու արիւնով ձեռք բերւած ագատութիւնը. բոլոր ճակատներում անյատակ մեշօկներ, որոնք բերանբաց սպասում են մեր երկրի թշնամիներին ու գրանիտէ հաւատ, որ ապըստամբւած ժողովրդին միայն Աստւած կարող է յաղթել:
    Խորամանկ Մաքիավելին էլ չի օգնի Ձեզ: Ձեր լաւագոյն մոտեռն զէնքերը– կարմիր սուտն, չեղած դրախտն էլ չէն փրկիլ Ձեզ, որովհետեւ այդ զէնքերով միայն մի անգամ կարելի է յաջողել, յաղթել: Ձեր մեղրամիսն անցած համարէք: Խոստացան դրախտի տեղ դժոխք, հազար ու մի բարիքների փոխարէն` սով, սիֆիլիս, արիւն, արցունք, կոտորած: Քեմալ, Քեմալստան բերիք հայ աշխատաւորութեան համար:
    Եզրելով նամակս, ավելացնում եմ. իզուր էք ենթադրում, որ ես ցանկութիւն ունեմ պայթեցնելու Երեւան ու

-143-

մէկ ու կէս տասնեակ գիւղերը, որոնց վզին զոռով է գրւած սովետական լուծը, եթէ Ձեր` Ղարաբաղում սկսած բարբարոսութիւննեբով չստիպէք ինձ անելու այդ քայլը:*
    Ց’գրութիւն:
    Ինքնավար Սիւնիքի Սպարապետ` ՆԺԴԵՀ
    Գորիս, 24 փետրուար, 1921








-----------------
    *Սպարապետ Նժդեհի սոյն եւ նախընթաց երկու նամակները ֆրանսերեն առանձին գրքոյկով հրատարակուած են Թեհրան, 1921:

-144-



    Կոչ ազատ արձակուած մեծամասնական ռուս գերիներու. -Վայոց Ձորի առաջին գրաւումը. - Մեծամասնական ինը հարիւը գերի.– Խանդաւառ եւ պատմական հանդիսութիւն Գորիսի մէջ. - ինքնավար Սիւնիքի կառավարութեան մէկ յայտարարութիւնը. - Հ. Յ.Դաշնակցութեան Գորիսի Կոմիտէին հեռախոսագիրը սպարապետ Նժդեհից. - Վայոց Ձորի գիւղացիական համագումարի նախագահութեան շնորհաւորականը. -Համօ Օհանջանեանի մէկ նամակը. - Փետրուարեան յեղափոխութիւնը եւ Վրացեանի մէկ նամակը. - Երեւանի Բ .անկումը. - 12000 գաղթականութիւն Սիւնիքի մէջ. - Սպարապետ Նժդեհի կոչը Գենուազցիներու. - Ղարաբաղ տեղի կու տայ. - Ի նպաստ գաղթականներու` դիմում Պարսից Շահին:

------------------------------------

    Երեւանի Հանրապետական կառավարութեան անկումէն յետոյ Գենուազ-Սիւնիքի հիւսիս-արեւմտեան այս ճակատը լուրջ սպառնալիքի տակ կ'իյնար:
    Գերի ինկած Մեծամասնական զօրքեր շնորհիւ սպարապետ Նժդեհի ներողամիտ եւ անյիշաչար ոգիին` իր դէմ անգամ մըն ալ Զէնք չվերցնելու խոստումով ազատ կ° արձակուէին, հակառակ ատոր նոր շարժումը արձակուած զինուորներով է որ տեղի կ°ունենար, սակայն Նժգեհ իր հետեւեալ կոչը կ'ուղղէ.

ԿԱՐՄԻՐ ԿՈՉՒԱԾ ԶԻՆՒՈՐՆԵՐ

    Դուք գիտէք, դուք ճանաչում էք ինձ: Դուք գիտէք իմ մեծահոգութիւնը, որի շնորհիւ դուք կենդանի մնացիք:
    Ես նա եմ, որը ջարդել է ձեր ԺԱ բանակի 28–րդ հետեւակ դիվիզեան, քսաներորդ բրիգատան` Կուրոչկինի հեծեալ դիվիզեան, մի քանի կոմունիստական զորամասեր եւ տաճկական կեղծ կարմիր ասկեարների զորախմբերը:
    Ես նա եմ, որ հազարաւոր գերիների հետ ձեզանից վերց-րել է 100-ից աւելի գնդացիրներ, միլիոնաւոր ձամփուշտ եւ տասնեակ հազարաւոր հրանօթներ: Ես նա եմ, որը ձեր գերի

-145-

ընկնելուց յետոյ խղճաց ձեզ, որպէս ռուս աշխատաւոր գիւղացիութեան զաւակների եւ փրկեց ձեզ, խլելով ձեզ ապըստամբւած– եւ գազազած Զանգեզուրի խաբւած ժողովրդի ձեռքէն եւ ուղարկեց Հայաստան:
    Այժմ պարզւում է, որ ձեզ նորէն հագցրել, զինել եւ ուղարկել են Դարալագեազ :
    Նորէն դուք կոյր գործիք էք դառել մի խումբ քաղաքական շառլատանների ձեռքին:
    Նորէն խաբւած ձեր պարագլուխներից` դուք ուղղւում էք հայ աշխատաւոր գիւղացիութեան դէմ, այն խաբւած, գլխատւած ու տնտեսապէս քայքայւած գիւղացիութեան, որը առանց զզւանքի ու զայրոյթի կարողանում յիշել սովետական իշխանութեան սեւ ռեժիմը:

ՌՈՒՍ ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐ

    Քանդւած ու գլխատւած Ռուսաստանում, ուր ձեր ժողովրդի արիւն քրտինքով հարստացած ու ճարպակալած պարագլուխները վարձկան չինացիները եւ լատիշները շտիկներով աշխատաւոր մասսաների ձեռքից վերջին պատառ հաց ու վերջին անասունն են խլում, ձեր եղբայրները, անգամ կանայք կացիններով ու մահակներով են քշում կարմիր գառնազգեստ գայլերին` մեծամասնականներին:
    Այստեղ, Ռուսաստանում ապստամբւած ժողովուրդը արիւն է թափում եւ ձեզ սպասում օրէցօր, իսկ դուք խեղճ խաբւածներ, դուք շարունակում էք նեղել, տանջել, կոտորել ձեր բախտակիցներին:
    Զգույշ, զգույշ եղեք, եթէ մի անգամ էլ անբախտութիւն ունենաք հանդիպելու իմ հաղթական ժողովրդին, գիտցեք, այլեւս իմ մեծահոգութիւնը չի փրկիլ ձեզ:
    Զանգեզուրի աշխատասէր, ապստամբ ու մինչեւ ատամները զինւած ժողովուրդը այլեւս ձեզ գերի չի վերցնի, այլ ձեզանից խլած գնդացիրներով ձեր մինչեւ վերջին զինւորը կը կոտորի:
    Զգոյշ ձեր` Զանգեզուրի սահմանների մօտենալու նոր փորձերը կը ստիպեն ինձ անցնել Դարալագեազ եւ այն ժամանակ վայ ձեզ:
    Զգոյշ, ինքնավար Սիւնիքի բոլոր ճակատներում իմ

-146-

անյատակ մեշօկներն են սպասում հայ աշխատաւորութեան բոլոր տեսակի թշնամիներին:
    Գորիս, 1 Փետրուար, 1921 Սպարապետ` ՆԺԴԵՀ,

    Նժդեհ 1921 փետրուար 14-ին Սիսեանի մէջ զօրահաւաք կը յայտարարէ, 15-ին իր ուժերը կը կեդրոնանան Բազարչայ եւ 16-ի լուսաբացին արեւմտեան ճակատի զօրահրամանատար Եապօյի ղեկավարութեամբ կը շարժուին առաջ ու գրեթէ առանց գնդակ մը իսկ արձակելու, կը գրաւեն Դարալագեազը (Վայոց Ձոր): Վայոց Ձորի գրաւումով Սիւնիքի մարտական ուժերը բաց պատուհան մը կը բանային Խորհրդային Հայաստանի վրայ:
    Նույն օրը հայերու ձեռքը կ°իյնան 900 մօտ մեծամասնական գերիներ: Վայոց Զորի գրաւումը խանդավառութեամբ կը լեցնէ Սիւնիքի ազգաբնակչութեան հոգին:
    1921 փետրուար 21–ին Գորիսի Ս.Լուսաւորիչ եկեղեցիին մէջ շքեղօրեն տեղի կ°ունենայ Սիւնիքի սպարապետութեամբ յանձնուելիք դրօշակի հանդիսադրութիւնը: Յոգնախուռն բազմութեան մը ներկայութեան սպարապետ Նժդեհի մեջքը կը կապեն օծուած գօտին ու անոր կը յանձնեն Հայկական եռագոյնը, մակագրութեամբ` ԻՆՔՆԱՎԱՐ ՍԻՒՆԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈԻԹԻԻ-ՆՒՑ ԱՆՅԱՂԹ ՍՊԱՐԱՊԵՏ ՆԺԴԵՀԻՆ: Նույն օր Ինքնավար Սիւնիքի կառավարութիւնը հետագայ կոչը կը հրատարակէ.

ՍԻՒՆԻՔԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ,
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

    Ամսոյս 21–ին, Գորիսի Ս. Լուսաւորիչ եկեղեցում հանդիսաւոր մաղթանքից յետոյ, ժողովրդի հոծ բազմութեան եւ զինւորական վաշտերի ներկայութեամբ, օծւեցաւ Սիւնիքի կառավարութեան կողմից Սպարապետին ղրկւելիք գօտին եւ դրօշակը, որից յետոյ նախագահը օծած գօտին կապեց Սպարապետի մեջքը եւ դրօշակը յանձնեց նրան: Հայ ժողովուրդ, այդ օրը եւ այդ փառաւոր տօնը եզակի տեղ պիտի ունենայ Սիւնիքի համար: Կառավարութիւնը ժողովրդի անունից յանձնելով Սպարապետին Ազատ Սիւնիքի եռագոյն դրօշակը, դրա հետ նրան յանձնեց եւ ձեր քաղաքական բախտը, ձեր պատիւը,

-147-

նամուսի պաշտպանութիւնը, համոզուծ լինելով, որ ձեր Սպարապետը, ինչպէս մինչեւ այսօր, այսուհետեւ եւս իր հերոսական քաջութեամբ, կը շարունակէ փառաւոր յաղթութիւններով ապացուցել աշխարհին, որ հայ ժողովուրդը տոգորւած ազատ ու անկախ հայրենիք ունենալու տենչով, պատրաստ է զոհաբերել այն ամենը, ինչ հարկաւոր կը լինի` հասնելու ցանկացած նպատակին:
    Սպարապետն ընդունելով Սիւնիքի պաշտպանութեան դրօշակը, կը, ուխտեց ու երդւեց` միշտ բարձր պահել Կառավարութեան եւ ժողովրդի կողմից իրեն յանձնւած դրօշակը:
    Սիւնիքի ժողովուրդ, բոլորեցէք ձեր սիրելի Սպարապետի շուրջը, թեւ ու թիկունք հանդիսացէք նրան, որ կարողանայ կատարել այն ծանր պարտականութիւնը, որը դրված է նրա վրայ` ձեր ու իր Հայրենիքի կողմից:
    Կեցցե°, Սիւնիքի ազատարար Սպարապետ Նժդեհը.
    Կեցցե°, Սիւնիքի ազատարար Հայ ժողովուրդը.
Ինքնավար Սիւնիքի Կառավարութիւն
Գորիս, 1921, Փետրուար 23
    Վայոց Ձորի գրաւման առթիւ Հ.Յ.Դաշնակցութեան Գորիսի Կոմիտէն հետեւեալ գնահատականը կ'ուղղէ սպարապետ Նժդեհին.

ՀԵՌԱԽՕՍԱԳԻՐ
Սիւնիքի–Գողթանի–Վայոց Ձորի սպարապետ Նժդեհին
եւ
Արեւմտեան ճակատի զօրահրամանատար Եապօնին

    Հ.Յ. Դաշնակցութեան Գորիսի Կոմիտէն յանձինս Սիւնիքի բովանդակ հայ աշխատաւորութեան, ողջունում է Հայաստանի ազատագրումը Հիւսիսային արջից եւ Հարաւի բորենուց: Ի զուր չանցան խուստուպեան լեռներում եւ Վայոց Ձորում գիշեր ու ցերեկ ձեր անդուլ աշխատանքը: Պատմական այս ակտը թող ոսկի տառերով գրւի հայութեան ազատագրութեան փառաւոր պատմութեան մէջ: Բոլոր ընկերներով ողբում ենք ազատագրութեան ճամբին զոհւած մեր անփոխարինելի ընկեր-

-148-

ներ Վաhանի, Սերգէյի, Համազասպի եւ ուրիշների մահը:
    Կեցցէ, Հայաստանի ժողովրդական հանրապետութիւնը, կեցցէ մեր անկախութիւնը, կեցցէ ազգի միակ պաշտպան Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, կեցցէ Դավիթ-բէգեան անյաղթ եւ քաջարի զինւորութիւնը, կեցցէ Սիւնեաց երկրի արծիւ Նժդեհը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

    25 փետրուար 1921 Գորիսի Կոմիտէ
    Փետրուարի 25–ին ազատագրուած Վայոց Ձորի առաջին համգումարի նախագահութիւնը հետագայ խանդավառ տողերը կը գրէ Սիւնիքի սպարապետութեան.
    Ինքնավար Սիւնիքի ազատարար սպարապետ հերոս Նժգեհին
    Սրրելի սպարապետ, դուք երկար ամիսների ընթացքում եւ հարազատ հայկական հանրապեստութեան անկումից յետոյ բարձր եւ ամուր պահեցիք ձեր ուժեղ ձեռքում ազատ եւ անկախ Հայաստանի սրբազան դրօշը, որը ծածանւում էր Սիւնեաց Լեռնաշխարհում եւ դէպի որը ուղղւած էր ամբողջ հայութեան ուշադրութիւնը. Դուք գերմարդկային ճիգեր թափելով ազատագրեցիք ամբողջ Զանգեզուր–Ղարաբաղը հայ դավաճանների եւ դրսի բռնակալ ուժերի տիրապետութիւնից:
    Ազատագրւած Վայոց Ձորի Ա. գիւղացիական համագումարը իր ողջոյնը ուղղելով ձեզ եւ ձեր զինակիցներին, ցանկանում է ձեզ ոյժ եւ կորով նոյն ոգով շարունակելու հայ հայրենիքի ազատագրման եւ հաւաքման գործը:
    Կեցցէք մեր հայրենիքի ազատարար հերոս սպարապետ, եւ ձեր զինակիցները:
Նախագահ համագումարի
Եղիշէ Իշխանեան

Քէշիշքէնդ, 5 մարտ, 1921
    Վայոց Ձորի գրաւումը կը դառնար լաւագոյն առիթի Երեւանը իր ապստամբական ձեռնարկին մղելու համար: Իր անձկութեան օրերուն` Հայաստանի ժողովուրդը խանղավառու–

-149-

թեամբ կը հետեւէր Լեռնաշխարհի մղած հերոսական կռիւներուն.
    Այդ թուականներուն գրուած Հայաստանի երրորդ վարչապետ` Համօ Օհանջանեանի մէկ նամակը պերճախոսօրեն կ°արտայայտեր այդ զգացումը.
    Սիրելի Նժդեհ,
    Ստացա 3 մարտ նամակդ եւ իսկոյն ուղարկեցի Երեւան իբրեւ առաջին պաշտոնական կապ Լեռնահայաստանի եւ Մայր Հայաստանի: Վերջինս հիացմունքով հետեւում էր քո եւ ընկերների հերոսական ըմբոստ կռիւներին եւ գտնում էր որ դուք կարողացաք վառ պահել Հայաստանի անկախության կայծը, որը այժմ դառաւ մի մեծ բոց եւ կրակեց ամբողջ Հայաստանը:
Ընկերական ջերմ բարեւներով
քո` Համօ Օհանջանեան

Ներքին Ախտա, 1921, մարտ 8
* * *

    Երեւանի Հանրապետութեան անկումէն վերջ մեծամասնականներու ձեռք առած զսպողական ծայրայեղ միջոցները բաւական չեղան կրաւորական վիճակի մէջ պահելու ժողովուրդը, որ առաջին օրերուն իսկ փորձեց տապալել կարմիր ռէժիմը եւ անձամբ վարել իր ճակատագիրը:
    Հալածանքը, որ մեծամասնական կարմիր աղանդաւորներ շղթայազերծած էին քաղաքական եւ տնտեսական գետնի վրայ արդի իրավակարգերէ իրենց չափ դժգոհ հոսանքի մը դէմ` վրդոված էր ժողովուրդը, որ փետրուարեան յեղափոխությամբ կը տապալէր խորհրդային նոր կառավարութիւնը:
    Փետրուար 20-ին Վրացեան խօսելով Երեւանի վերջին դէպքերու մասին` Ռուբեն Տէր Մինասեանի եւ Նժդեհի հետեւեալը կը գրեր.
    Սիրելի Ռուրէն եւ Նժդեհ
    Բոլշեւիկների ստեղծած դժոխը Հայաստանում մի հետեւանք ունեցավ, ամբողջ ժողովուրդը ապստամբւեց, եւ տապալւեց նրանց եռապետութիւնը:
    Ժողովուրդն ամեն տեղ խանդաւառ է եւ մեզ հետ է: Կազմւած է Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ իմ նախագահութեամբ, որ երկրի գերագոյն վարիչն է:

-150-

    Մեր երկրի ամենացավոտ հարցը պարենաւորումն է, զօրքի կազմակերպումը, բոլշեւիկները ամէն բան քանդեցին: Սակայն հաւատում ենք, որ այդ ծանրութեան տակից էլ դուրս կըգանք, ամենայն դէպս վերադարձ դէպի բոլշեւիզմը չկայ:
    Ամբողջ ժողովուրդը կը կոտորվի, բայց էլ չի ենթարկւի բոլշեւիկեան ծաղրելի լուծին:
    Եթէ այդտեղ առանձին անհրաժեշտութիւն չկայ, շատ լաւ կլիներ, որ Նժդեհն մի քանի հարիւր զանգեզուր-ղարաբաղցի մարտիկներով անցնէր Երեւան ժողովրդի բարոյական թափը ամրացնելու համար: Կը կամենայի, որ Նժդեհն այստեղ պաշտօն ստանձներ:
Ս .Վրացեան
Երեւան, 1921, փետրուար 20
* * *

    Մեծամասնականներու ժամանակաւոր պարտութիւնը վերջ կը գտնէր շնորհիւ կարմիր զօրամասերու, որոնք որոշած էին ամէն գնով Երեւանը իրենց ձեռքը պահել, եւ այդ նպատակով կը քալէին առաջ:
    Փրկութեան Կոմիտէի կառավարութեան մեծամսանականներու հետ ունենալիք ընդհարումներու աննպաստ ելքը` Զանգեզուրի ուղղութեամբ միայն կրնար փրկութեան ուղի մը բանալ իրեն, ատոր խորապէս գիտակցելով` Վրացեան Մարտ 25–ին հետեւեալ գրութիւնը կը փութացնէր սպարապետ Նժդեհին եւ Դարալագեագի ուժերու հրամանատար Եապօնին.

Սիւնեաց սպարապետ Նժդեհին
եւ Դարալագեազի հրամանատար Եապօնին

    Գրաբերներս լիազօրւած են Ձեզ տեղեկացնելու այստեղի կացութեան մասին եւ մեր կողմից անելու մի շարք առաջարկութիւններ: Ես խնդրում եմ նրանց հաւատալ եւ ամենայն լրջութեամբ վերաբերւել:
    Մի բանի վրայ միայն առանձնապես շեշտում եւ խնդրում եմ ուշադրութիւն առնել, Դարալեագեազ-Զանգեզուր-Երեւան գծի բացումը մեզ համար շատ է կենսական եւ անյետաձգելի,

-151-

ինչպէս նաեւ մարտական օժանդակութիւն հասցնելը: Ամէն գնով պէտք է կապւէք մեզ հետ եւ ճանապարհ ապահովէք:
Մնացեալը կը պատմեմ:
Ձերդ` Ս.Վրացեան
Երեւան, 25 Մարտ, 1991

    Սոյն գրութիւնը կ'ստիպէ սպարապետութեան Սիսեանի եւ Դարալագեազի ուժերով տեղահանել Դարալագեազի եւ Չանախչուի միջեւ ինկած թուրք գիւղերը եւ այսպրսով ապահովել ճանապարհը Երեւանի նահանջող զօրքի եւ մտաւորականութեան համար: Արդարեւ Երեւանի ուժերի 40 օրուայ կռիւներէ յետոյ ստիպուած տեղի կուտային մեծամասնական զօրքին առջեւ` եւ իրենց հետ միասին հայ մտաւորականութեան ստուար մէկ մասը` 12000 հօգի, Երեւան-Դարալագեազ գծով կը քաշուէին Սիւնիք:
* * *

    Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան առաջին անկման նախօրեակին Սիւնիքի սպարապետութեան եւ կարմիր հրամանատարութեան միջեւ տեղի ունեցող բանակցութիւնները կը մնային անհետեւանք: ՙՍիւնիքը չէր կարող տեղի տալ, կը գրէ Նժդեհ, - քանի դեռ տաճկական զօրքերը գտնւում էին Ալեքսանդրապոլում, Շարուրում, Նախիջեւանում, միշտ պատրաստ` ցանկութեան դէպքում շարժւելու Սիւնիքի վրայ: Չէր կարող նաեւ տեղի տալ այն պատճառով, որ ամբողջ հայ մտաւորականութիւնը գտնւում էր բանտերում` մահւան սպառնալիքի տակ*՚:
    Մինչ այդ 12 000 գաղթականութիւնը կու գար տխուր եւ անխուսափելի անակնկալներու մատնելու Սիւնիքը, որ երկու տարիէ վեր շարունակ, բոլոր ճակատներու վրայ կը կռուէր գերազանց ուժերու դէմ:
    Ստեղծուած կառութիւնը բաւական լուրջ էր: Տնտեսապէս
-----------------
    * Տես ՙԻմ խօսքը թէ ինչու± զէնք բարձրացրի Խորհրդային զօրքերի դէմ՚, ՙՆոր Արշալոյս՚, 1923 Բ. տարի թիւ` 11-12:

-152-

քայքայւած` Սիւնիքին այժմ վիճակուած էր իր եղբայրական գիրկը բանալ հայ մտաւորականութեան, որ նահանջի ուղին բռնած` կը հեռանար այն հողէն, որուն վրայ ծնած էր եւ որուն ազատագրութեան ի խնդիր պայքարած ու տառապած էր տարիներ շարունակ:
    Ստեղծուած նոր կացութիւնը խորապէս կը մտահոգէր Զանգեզուրի օրուայ ղեկավարները: Գաղթականութեան կարաւանը Գենուազ կանգ առած էր` ու կը պատրաստուէր անցնիլ Երասխի վրայով Պարսկաստան:
    Նժդեհ 1921 ապրիլ 15-ին հետեւեալ կոչը կ'ուղղէ Գենուազի ղեկավար մարմիններուն ու ժողովուրդին:
Գենուազի հրամանատարութեան, զինուորներին, գործադիրին եւ ժողովրդին
    Երեւանի շուրջը տեղի ունեցած կռիւների պատճառով կառավարութիւնը քաղաքից դուրս է բերել անզէն ու կռւի անընդունակ հասարակութեան մի մասը. դուրս եկածների մէջ է հայ ինտելիգենցիայի հարիւրին իննսունը: Հարիւրններով ուսուցիչներ, ինժեներներ, տեխնիկներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, ուսանողներ եւ այլն:
    Ամիսներ առաջ հերոսական Գենուազը փրկեց հայ ցեղի ու պատմութեան պրէստիժը այսօր նա պէտք է փրկէ հայ ժողովրդի սիրտն ու ուղեղը` նրա մտաւորականութիւնը: Այդ պատմական ու վեհ խնդիրն հայ ինտելիգենցայի սովից ու թշնամու սրից փրկելու սրբազան գործը Ձեզ է տրւում:
Զօրավար` ՆԺԴԵՀ
Տաթեւի վանք, 1921, ապրիլ 15
* * *

    Խրախուսական ոչինչ կար նոյնպէս Ղարաբաղի ճակատին վրայ:
    Երեւանի երկրորդ անկումով խորտակած էր ապստամբ Ղարաբաղի կռուելու տրամադրութիւնը:
    Մեծամասնականներու հետ սկսուած բանակցութիւնները եւ

-153-

    Երեւանի նահանջին հետեւանքով գաղթականներու ներկայութեամբ հրկրին ներսը ստեղծուած շփոթ կացութիւնը հնարաւորութիւն չէր տար Սիւնիքի սպարապետին` անձամբ այդ շրջանը անցնելու եւ կռիւներ ղեկավարելու, իսկ տեղացիք կողմնակից էին զիջելու:
    Ապրիլ 8 թուակիր իրենց հաղորդագրութեամբ Լեռնային Ղարաբաղի Զինուորական հրամանատարն ու նահանգապետը կը գրէին սպարապետ Նժդեհին.
    ՙՏեղական ապստամբ զինւորութեան մի մաս արդեն փախել եւ միացել է թշնամուն, նոյնիսկ ականաւոր մարդիկ, իսկ մի մասն էլ Զբաղւած են իրենց դաշտային աշխատանքներով: Դիրքապահութիւնը տանում են Զանգեզուրի զինւորութիւնը եւ տեղական հին հալածւած եւ փախստական 20-30 հոգի՚:
Փոխ, գլխապետ` Տէր Պետրոսեան
Սարիշէն, 8 ապրիլ, 1921

    Սոյն գրութեան ետին Ա.Բ.Սիւնեցի կ'աւելցնէ. ՙՀաստատում եմ փոխ. գլխապետի ներկայ զեկուցումը: Վտանգը մէծ է եւ մօտ, միմիայն դուք կարող էք ճանապարհը հարթել եւ երկրին տիրանալ, բաւական է ձեր անունը, որից սոսկում է ամբողջ Կովկասը...՚:
    Ղարաբաղ ակամայ ինքզինքը պիտի ենթարկէր մեծամասնական մականին: Սիւնիքի ուժերը հետզհետէ կը պարտաւորու– էին քաշուիլ դէպի Զանգեզուր:
    Ապրիլ 19-ին բուն Զանգեզուրի ուժերու հրամանատար փոխգնդապետ Ա.` Ղարաբաղ գտնուող զանգեզուրեան չորս վաշտերու նահանջի գիծը ապահովելու համար` կը յարձակի Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ ինկած շրջանի թաթարական քանի մը գիւղերու վրայ, որոնք աւելի քան սպառնական կեցուածք մը ցոյց տալ սկսած էին վերջին ատենները:
    Սպարապետութեան շտաբի պետը նոյն օրը կը հեռագրախօսէր իր սպարապետին.

-154-

ՀԵՌԱԽՕՍԱԳԻՐ
(268)

    Բազարչայ` Պ.Սպարապետին
    Առաւոտեան մեր քաջարի զինւորները մի գոռ ուռայով գրաւեցին մեծամասնականներին օժանդակող եւ դէպի մեզ վատ տրամադրւած Չինարլու, Մազըթտու, Բալտրդան եւ Թուրաբի գիւղերը: Փախչող թշնամին հետապնդում է:
Գլխապեւո ` Նարինեան

Կառնձոր, 19 ապրիլ, 1921
(առաւօտ ժամը 7-ին)
    Այս յաղթութենէն վերջ Ղարաբաղ գտնուող չորս վաշտերը անվտանգ կ'անցնին Զաբուղ* եւ կը քաշուին Զանգեզուր:
    Ստեղծուած անել դրութեան վերջ մը տալու եւ գաղթականութիւնը Արաքսի Պարսկական ափը փոխադրելու եւ Սիւնիքի սպառնացող վերահաս վտանգը կանխելու համար` սպարապետ Նժդեհ հետեւեալ գրութեամբ թոյլատրութիւն կը խնդրէ Պարսից Շահէն**

Նորին արքայական բաբձրութեան փոխանօրդին Նորին արեգնափայլ շահնշահին` Յատրպատական Ձերդ արքայական բարձրութիւն.

    Ձերդ Արքայական Բարձրութեան քաջ յայտնի է, որ մօտ մի տարի է ինչ իմ ժոզովրդի ազատագրութեան համար ես անողոք կռիւ եմ մղում Անդրկովկասի շէն, վաճառաշահ քաղաքներն ու աւաններն աւերակների վերածող եւ բոլոր ժողովուրդներին ստրկացնող բոլշեւիկ կոչուած տարրի դէմ: Ռուսական դիւիզիաները միացած տեղական վատահոգի եւ հայրենիքին դաւաճանող ժողովրդի տականքների
------------------
    * Զաբուղ գետը սահման կը կազմէ Ղարաբաղի եւ Զանգեզուրի:
    ** Նոյն նպատակով դիմումներ կը կատարուին նաեւ Պարսկաստանի Եւրոպական պետութեանց ներկայացուցիչներուն:

-155-

հետ, յոխորտանքով ոտք դրին Լեռնահայասաանի սահմաններում, բայց իմ քաջ եւ աներկիւղ ժողովրդի գոռ վաշտերին բախւելով` հազարներով իրենց դիակները փռեցին մեր լեռներում եւ անդնդախոր ձորերում, նրանց թշւառ մնացորդները հազիւ հազ կարողացան փախչելով իրենց կեանքն ազա-տել ժողովրդի ցասումից: Վերջնականապես մաքրելով Լեռնահայաստանը բոլշեւիկ բանդաներից եւ ազատելով երկիրն վերջնական կործանումից` մի կուռ բանակ կազմող ժողո-վուրդը միաժամանակ ազատում է եւ մեր դարաւոր հարեւան, յաւէտ համակրանքի արժանի Պարսկաստանի բարեկեցութիւնը եւ անսասանութիւնը, պաշտպանելով նրա հիւսիսային սահմանները բոլշեւիկների ավերածութիւններից ու սոսկումներից: Իմ ժողովրդի հետ ես ուխտել եմ եւ անդառնալիօրէն վճռել, ինչ գնով ուզում է թող լինի: Մինչեւ վերջին շունչը մաքառել այդ մարզ բորենիների դէմ, զերծ պահել մեր երկիրն ու դրկից դարաւոր հարեան չքնաղ Պարսկաստանը նոր վանդալների` բոլշեւիկների ներս խուժումից:
    Ես կարծում եմ, որ Ձերդ Արքայական Բարձրութիւնը աչքի առաջ ունենալով մօտ անցեալի իմ գործունէութիւնը ամբողջ կուլտուրական աշխարհի այդ ՆՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԷՄ, համոզւած կը լինի, որ անսասան եւ անշեղ ես պիտի շարունակեմ իմ բռնած ընթացքն եւ ապագայում յօգուտ երկու հարեւան ժողովուրդների:
    Ձերդ Արքայական Բաբձրութեան պատկերացնելով Լեռնահայաստանի ներկայ գրութիւնը` միաժամանակ ես դիմում եմ Ձերդ Բարձրութեան մի խոնարհ խնդրով եւ հաւատացած եմ, որ երկու երկրների փրկութեան եւ շահի տեսակէտից բարի կը լինէք առանձին ուշադբութիւն դարձնել իմ խնդրին եւ Ձերդ Արքայական Բարձրութեան վեհանձնութեամբ ու բարերարութեամբ կը բարեհաճէք յաջող ընթացք տալ:
    Երեւանի շրջանի այն մասերից ուր դեռ եւս բոլշեւիկներն իրենց աւերածութիւնն են կատարում եւ տարածում, հայ ինտելիգենտ մտաւոր ոյժը, որ մինչեւ այսօր աննկուն պայքար է մղել նրանց դէմ, չկարողանալով տանել բոլշեւիկների կոտորածն ու լլկանքները, հեռացել ու պատսպար-վել է Լեռնահայաստանում: Բայց որովհետեւ Լեռնահայաստանը այս տարի բոլշեւիկների թալանի ու բռնագրաւումների շնորհիւ զրկվել է իւր քրտինքով աշխատած հացի եւ այլ

-156-

մթերքների պաշարից, ուստի այդ գաղթած մտաւորականութիւնն իւր մէջ պահելու եւ կերակրելու հնարաւորութիւնը չունի. այդ պատճառով խոնարհաբար խնդրում եմ Ձերդ Արքայական Բարձրութեան, կարգադրել թոյլ տալու այդ ինտելիգենտ ուժերին, որոնք թւով մօտ 500 հոգի են եւ բաղկացած են մեծամասամբ պրոֆեսորներից, ինժեներներից, տեխնիկներից, ուսուցիչներից, բժիշկներից եւ իրաւաբաններից, անցնելու հիւրընկալ Պարսկաստանի հողն եւ ժամանակաւորապէս պատսպարւելու Ձերդ Արքայական Բարձրութեան վեհաշուք հովանու տակ` Թաւրիզում եւ նրա շրջակայքում, մինչեւ որ հանգամանքները թոյլ տան դրանց կրկին անգամ վերադառնալ իրենց հայրենիքը: Հարկաւոր եմ համարում աւելացնել, որ այդ ինտելիգենտ ուժերը ծանր բեռ չեն մեր բարեկամ Պարսկաստանի համար, որովհետեւ դոքա ունեն նիւթական ապահովութիւն իրենց միջոցներով ապրելու: Բացի այդ Պարսկաս-տան գաղթող ինտելիգենցիան ամբողջապէս համակւած լինելով հակաբոլշեւիկեան ուղղութեամբ եւ նրանց հակառակորդը լինելով նոյն տրամադրութիւնը կը տարածեն նաեւ Ձեր երկրում, որով մեծապէս նպաստած կը լինեն Ձեր խաղաղասէր ժողովրդին զերծ մնալու բոլշեւիզմի աւերումներից եւ թոյնից:
    Ես յոյս ունիմ, որ ինչպէս դարերի ընթացքում անմոռաց Պարսկաստանի շահնշահերի սիրեցեալ հայրենիքը միշտ սրտաբաց հիւրընկալել է հայ տառապեալ ժողովրդին, ներկայ պատմական հանգամանքներում եւս, երբ երկու երկրների քաղաքական շահը պահանջում է միասին համերաշխ գործելու ընդդէմ ընդհանուր թշնամու, նրա վեհաշուք Արքայական Բարձրութիւնը թոյլ կը տայ այդ ինտելիգենտ գաղթական ուժերին ժամանակաւորապէս վայելելու Պարսկաստանի հիւրնկալութիւնը, որով միջոց տւած կը լինիք աւելի ազատ եւ համարձակ գործելու մարդկութեան թշնամի բոլշեւիկների դէմ:
Լեռնահայաստանի Սպարապետ` ՆԺԴԵՀ
Գլխաւոր շտաբի պետ` ՆԱՐԻՆԵԱՆ

Գորիս, 26 ապրիլ, 1921     Մինչեւ Թէհրանի կառավարութենէն գաղթականութեան Պարսկաստան անցնելու մասին պաշտօնական արտօնութիւն

-157-

սպասելը` Մեհտի Խան բացարձակապէս ապահով իր կառավարութեան դէպի սպարապետ Նժդեհը ունեցած* լաւագոյն տրամադրութիւններուն, կը բանայ զաղթականներու առջեւ Պարսկաս-տանի դռները` իր հետագայ զրութեամբ.
Մեծանուն զօրավար Պ.Նժդեհին.
    Ներկայ գաղթականութիւնը ամէն մի յարմարութեամբ ես տեղափոխում եմ Պարսից տերիտորիան ոչ թէ համաձայն բարձրից ստացւած հրահանգների ու ցուցմունքների, այլ ինքս, ինքնաբերաբար Խոր եւ բարձր գնահատելով Ձեր հռչակաւոր անունը եւ պրէստիժը, որովհետեւ ես եմ եղել ականատեսը եւ այն միակ ներկայացուցիչը Պարսից կառավարութեան, որ գտնւելուվ այստեղ տեսել եւ իմացել եմ Ձեր կատարած մեծ քաջագործութիւնները: Ես պատրաստ եմ մատուցելու Ձեզ ամեն մի ծառայութիւն, ինչ որ վայել է Ձեր անւան վեհութեանե:
Խորին յարգանքով` Մեհտի Խան

Դուզալ
-------------------------------------------
Ապրիլ 21–ին Վրացեան կը հաղորդէր Նժդեհին.
Սիրելի Նժդեհ
Որոշեց

    1.Հայաստանի բոլոր ռազմական ուժերը եւ գոյքերը յանձնել Լեռնահայաստանի կառավարութեան, այդպիսով ուրեմն, մեր սպարապետն էլ, ամբողջ հրամանատարութիւնն էլ ենթարկւում է Սիւնեաց սպարապեաութեան: Կարծում եմ լաւագոյնը կը լինի նշանակել Գուրօյին քեզ օգնական եւ արեւմտեան ճակատի հրամանատար:
    2.Հայաստանի Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն ընտրում է
---------------
    * Խօսելով տիրող տրամադրութեանց մասին ապրիլ 8-ին Ռէն կը գրեր Նժդեհի.– Դու Պարսկաստանում աւելի ժողովրդականութիւն ես վայելում: Պարսիկները քեզ նոյնքան քաջ գիտեն, ինչպէս լեռնահայաստանցին: Նրանք հաճախ ասում են, որ քանի Նժդեհը Զանգեգուր է, բոլշեւիկներն չեն կարող եւ չեն յամարձակի ներս խուժել Պարսկաստան–Թաւրիզ:

-158-

իմ տեղը փոքրակազմ մի կառավարութիւն` խնդիրները լուծելու, իսկ Հայրենիքի փրկութեան Կոմիտէն ենթարկվում է լիկլիդացիայի:
    3.Կառավարութեան նախագահութիւնը յանձնեցին ինձ:
    4.Կառավարութիւնը կը մնայ այստեղ եւ կ'օգնէ տեղական իշխանութեան, գաղթականութեան, էվակուացիայի եւ այլ խնդիրներով:
    5.Ես եւ Քաջազնունին վաղը մեկնում ենք Թաւրիզ քեզ ծանօթ միսիայով:
    Մանրամասնութիւնների մասին կը խօսենք առաւօտ, երբ պէտք է գրես անցագիր ինձ:
Ս .Վրացեան
1921, ապրիլ 21
    Ապրիլ 26–ին Վրացեան կը գրէր Արաքսի պարսկական ափէն.

Սիրելի Նժդեհ

    Հենց հիմա Քաջազնունու եւ Յակոբի հետ հասանք Մեղրի: Ամբողջ ճանապարհին լաւ տրամադրութիւն տեսայ, բայց գաղթականի միջի երիտասարդները լաւ չեն ազդում, հարկաւոր է երիտասարդներին առ այժմ թոյլ չտալ անցնել:







-159-


    Լեռնահայաստանը եւ իր կառավարութիւնը.-Լեռնահայաստանի կառավարութեան դեկլարացիան.-Մայիս 28-ի անկախութեան տարեդարձը Սիւնիքի մէջ. –Լեռնահայաստանը` Հայաստան.–Դաւիթ Անանունի եւ Արտաշէս Կարինեանի պատգամաւո-րութիւնը. –Նոր յաղթութիւն մը եւ 800 գերի.–Բարկիւշատի թրքութեան հպատակութիւնը.– Կառավարութիւնը կը շնորհաւորէ Նժդեհը.-Երեք հազար թաթար քոչւորներ Սիսեանի մէջ. -Վհատութեան հովեր.–Երեւանեան զօրքին անձնատուութիւնը.–Նժդեհի մէկ գրութիւնը Մինիստրական Խորհուր-դին.–Ներսէս Արքեպիսկոպոս Մելիք-Թանգեանի միջնորդութիւնները.- Օրդուբադ—Գենուազ ճակատի վրայ նոր յաղթութիւններ.–Նժդեհ իր պայմանները կը ներկայացնէ Երեւանի.-Յաղթական հեռացում:
    Վրաստանի խորհրդայնացմամբ եւ Հայաստանի երկրորդ անկումով Սիւնիքի ներքին կեանքը կ'ալեկոծէր, այս պատ-ճառով ապրիլ 27–ին պատմական Տաթեւի վանքին մէջ կը կայանայ Տաթեւի երկրորդ համագումարը, ուր կ°որոշուի երկիրը յայտարարել Լեռնահայաստան եւ իր կառավարութիւնը` Լեռնահայաստանի կառավարութիւն:

Համագումարը միաձայն կ'որոշէ.

    ՙՔանի որ Սիւնիքի ամբողջ բախտը եւ հայ ազգաբնակչութեան ֆիզիկական գոյութիւնը հաւատացած եւ վստահած են Նժդեհին, որն ամբողջ գործունեութեամբ միշտ էլ հանդէս է եկել որպէս մի անձնազոհ, տոկուն եւ նախանձախնդիր ղեկա– վար, ապագայ լինելիք կառավարութեան կազմը եւս վերապահել նրան: Կառավարութիւն կազմելու համար վարչապետ ընտրել պ.Սպարապետին, տալով նրան զօրավարի աստիճան եւ պարգեւատրելով զայն ՙԽուստուպեան արծիւ՚-ի երկաթէ շքանշանով՚:
    Որոշումը կ'ընդունուի բուռն ծափահարութիւններով:
    Մայիս 1-ին նորընտիր կառավարութիւնը կը հրատարակէ իր առաջին պաշտօնական յայտարարութիւնը.

-160-


Back                Main            Forward