Ինքնավար Սիւնիքի Քայլերգը


Սեր սարեր անառիկ եւ հպարտ,
Սեր որդիք կորովի եւ անպարտ.
Խոր ձորեր Սիւնիքի ահաւոր,
Շիրիմ են թշնամու դարավոր:

Թշնամին հազարով միշտ մեր դեմ,
Կուրծք կրծքի մենք կանգնած նրա դեմ,
Չենք դողում, մենք սարսում մենք մահից,
Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից:

Ինքնավար Սիւնիքին ցանկանք,
Միշտ լինել թշնամու սպառնանք,
Շատ ապրի մեզ համար այսուհետ,
Քաջ հերոս Նժդեհ սպարապետ:

Տ.Ա.*


----------------
* Տիգրան Սազանդարեան (Ա.Ա.)

-6-


Երկու խոսք


...Առաջին գնդակը` կարմիր բանակի դէմ
արձակեց իմ զինուորը, ե°ւ բովանդակ
Ռուսաստանում, ե°ւ Անդրկովկասում
վերջինը լինելով` նա թողեց կռուի դաշտը:

ԳԱՐԵԻՆ ՆԺԴԵՀ


    ...Հայք եւ Հայաստան վերազարթնումի մեջ են: Նժդեհյան զինու զորությանը եւ ազգապահ դավանանքի ուժին ու նպաստակայնությանը այսօր պիտի որդեգիր լինենք: Այսօր, քանզի երդմնավոր քաջորդին ու պայծառատեսր տասնամյակներ առաջ է քաղաքական նախանշումներ արել` ազգի լինելությունն ու մշտարթունությռւնը տեսնելով անկախության ձգտման եւ հաստատման մեջ: Սյսօր, մենք` անկախության հավատավորներս ոգի եւ տոկունություն, հավատամք եւ անխարխափ նվիրաբերում պիտի դառնանք, զի ժառանգելու ունակ ենք եղել հավիտենիս: Զի Խուստւփի հրացանազարկերը նոր-նոր են մեզ լսելի դառնում, չնայած անլռելիորեն էին համազարկվել... Բայց ապազգայնացումի տարիներին, ոչ յոթանասուն եւ ավելի, այլ ՙօրհնյալ սհաթից՚ սկսյալ, - երբ հայոց դեմ օտար դաշնակցումներով դավեր էին նյոթվում, էրբ աղուհացով էինք դիմավորում թվացյալ փրկարարներին, եւ անշահավետ, կորուստաբեր զինակցումների մեջ էինք ներքաշվում, թուլանում էր ՊԱՅՔԱՐԻ կորովը: Ավելին, այլահաճությանն էինք ընտելանում: Եվ որքան օտարահաճ-օտարահարճ, նույնքան էլ ՙբոլորասեր՚ էինք դառնում` զրկվելով այն բանի գիտակցումից, որ այլոք շահադետ են դառնում միայն մեր անհեռտես կուրությունից: Այլոց մեջ եւ` ՙցեղի տականքը՚...
    ՙՀայաստանում չկա ագգային հարց, Հայաստանում կա միայն սոցիալական հարց...՚ 20-ական թվականներին ուրիշ ո±վ կարող էր այսպիսի պիղծ հայտարարություն անել, եթե ոչ տխրահռչակ Ավիսը` հավաստելով 28-րդ կարմիր բանակի զորաբաժնի պետի քաղաքական շանտաժի ՙիսկությունը՚, իսկ վերջինս` անսասան լեռնահայության ուղղված իր խոսքում

-7-


թիւնը միջնորդի դեր է կատարում, բանակցութիւններ վարելով Հայաստանի եւ տաճիկ յեղափոխական զորքերի միջեւ: Մի խանգարէք այդ հաշտութեան գործըե՚:
    Ավելին, ՙՀայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան կառավարութիւնր նոյն դրութեամբ նորից դիմում է Ձեզ եւ առաջարկում Զանգեզում ապստամբուած բոլոր ըմբոստ տարրերին վերջ տալ ապստամբութեանը խաղաղ կերպով եւ յպատակուել երկրի որ միակ օրինական իշխանութեանը` Խ.Հայաստանի կառավարութեանը... Այսպիսի պայմաններում` երբ ամենուրեք հաստատուել է հզորաւոր խոր.իշխանութիւն, երբ Խորհրդային Հայաստանը խմբել է իւր շուրջը հայաբնակ խոշոր վայրերը եւ դառել իրական հայրենիք համայն հայ ժողովրդի համար, երբ իմպերիալիստներից, բռնապէտներից ազատագրուած հայ աշխատաւորւթիւնը ունի իւր սօցիալիստական պետութիւնը, ուր տիրում է հայ լեզուն, Զանգեզուրի ապաստամբութիւնը եւ նրա մեկուսացումը խանգարում է մեր հայրենիքի խաղաղ շինարարութեան գօրծին եւ նրա հատուածների վերջնական միացմանը՚:

    Հ.Հ.Ս.Հ Ժողկոմխորհի նախագահ` Ալ.Մյասնիկեան, (Մարտունի), անդամներ` Պ-.Մակինցեան, Ա.Բեկզադեան, Ա.Սրապիօնևան (Լուկաշին), Ա.Կարինեան, քարտուղար` Միք.Ղարաբեկեան:

(ՙԽ.Հայաստան, 1921, թիւ 106):



    Անպատկերելի է, որչա±փ էր համայնավարական ապաբարո քաղաքականությունը կլանել նրանց: Թալանի, ապօրինությունների ու այլասերումների այդ հայազգի, ՙտերերը՚, որ մասնակից էին հայ ժողովրդի (նաեւ ընդհանրապես ժողովուրդների) արյան խրախճաններին, ինչե±ր չարեցին վերջին պատառ հողը արյունաքամելու, նվիրաբերելու համար... Եվ հայոց համար ամենաճակատագրական օրերին, վատասերված այդ ընկերվար ուժերի դեմ ՆԺԴԵՀՆ անդրդվելի էր, եւ հորդեզ ՑԵՂԻ ինքնապաշտպան ուժը: Միայն ենքնավստահ ու նախաձեռն ոգեվորանքն, էր Սպարապետի բազկակից ինքնապաշտպանյալներին սպառազինում, պետականություն ունենալու հավատը, որ այնքան անհրաշեշտ էր կենաց պայքարի այդ օրհասական օրերին:

-8-


    Այն ազգային-հոգեւոր ժառանգությունը, որ ավանդել է Գարեգին Նժդեհը, ժամանակահունչ է մեր եւ գալոց օրերին` ամենայն առումով: Նժդեհը սզգային գոյավիճակի անսասանության անհրաժտությունը կարեւորում էր այնպիսի ժամանակներում (20-ական թվականներ), երբ ՙպատմականորեն՚ եւ ՙանհրաժեշտաբար՚ հայ մտակավորականությունն իբրեւ այդպիսին վերացված, կամ անհայտացման եզրին էր, ազգային գիտակցումի ըմբռնումը` վնասազերծված: Մտավորականության ընտրանին այլեւս Հայաստանում չեր: Ստրկասիրտ Հայհեղկոմի ջանքերով Փետրվարյան հակաժողովրդական ապստամբության ճնշումից հետո, Լեռնահայաստանից Պարսկաստան նրանց ԱՆՑԸ ապահովել էր Նժդեհը,
    ...Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՑՈՒՆԸ սրդորեն պահպանել` նշանակում է պայքարել: Նժդեհը այդ պայքարի նախանձախնդիրն էր, որի համար հույժ նպատակային ազգապահպանման գոյամիջոց էր` ԱԶԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՌՒՆՔՆԵՐԻ պահպանումը: Մի բան, որ անասելի դժվարություններ էր հարուցում որովհետեւ մեծամասնականությունը ոչնչացվելու, հրկիզելու վերընթաց ՙվայելչանքի՚ մեջ էր: Այսպես ՎԱՐՎԵՑԻՆ եւ Հայաստանի Հանրապետոության Խորհրդի, Պառլամենտի պաշտոնական արձանագրությունների հետ: 1920-1921 թ.թ. Երեւանի կառավարական եւ քաղաքային հիմնարկություններում դիվանական թղթերով... վառարաններ են վառվել: 1921 թ. Երեւանից վագոններով դիվանական փասստաթղթեր են արտահանվել Թավրիզ, իբրեւ ապրանք փաթաթելու թուղթ վաճառելու համար: Այդպես չկարողացան վարվել այն բազմաթիվ փաստաթղթերի, վավերագրերի հետ, որոնք Նժդեհը ամենայն հոգածությամբ պահպանել էր մեկ նպատակադիր մղումով:
    Վկայում է Վարդան Գեւորգյանը. ՙ1922 թ. Պուքրէշի մեջ, Պարոյր Լեւոնեանի ՙՆոր Արշալույս՚ թերթի խմբագրատանը ան (Նժդեհը, Ա.Ա.) առաջարկեց ինծի, իր հայթայթելիք նօթերուն վրայ գրել ՙԼեռնահայաստանի հերոսամարտը՚: Լսելէ ետք իր բացատրությունները եւ ԲԱՂՁԱՆՔԸ, սուի համաձայնութիւնս` Նժդեհ տրամադրեց ինծի կարգ մը ձէռագիրներ, խոստացավ շուտով ուղարկել նաեւ ԱԶԱՏ ԱԻՒՆԻՔ անունով գրքույկ մը եւ փաթաթի համար գործածուած դեղին թուղթերու վրայ տպագրուած կարգ մը թռուցիկներ, որոնք Լեռնահայաստանի կռիւներու ընթացքին կը ցրուէին շրջանի

-9-


ժողովրդին, առ ի չգոյէ թերթի... Նժդեհ դիւրացնելու համար պատմութեան կապը, տուաւ իր կողմէ ծանօթութիւններ շրջանի աշխարհագրական դիրքին, իր մղած կռիւներուն ու ստեղծուած ռազմական մթնոլորտին մասին...՚:*
    ՙ...Զինակիցներ եւ ոչ բարերարներե՚` Գարեգին Նժդեհի պատգամի այժմեական լինելն այսօր անկասկածելի է: Ուրիշ ո±վ, եթե ոչ Նժդեհը անհողդողդորեն պայքարի եռագույնը կարմիր լաթի դեմ պարզելով, խորագույն գիտակցումով պարզորոշ տեսնում էր, որ Լեռնահայաստանով է պայմանավորված վաղվա Հայաստանի լինել-չլինելը: Ուրիշ ո±մ, եթե ոչ Նժդեհին ենք պարտ... որի ՊԱՅՔԱՐԻ իմաստավորումը, ինչու չէ, նաեւ այսօրվա Հայաստանի գոյությունն է:

ԱՐԹՌՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ


* -ԱԻՕ, «Նժդեհե, Պէյրութ, 1968, տպ. Համազգային, էջ 451:

-10-


    Վերջին տարիներու ազգային մեր կեանքը իր լայն գիծերուն մէջ տառապանքի եւ ըմբոստութեան, կամաւոր պարտութեան եւ հերոսական պայքարներու շարք մը եղաւ:
    Համաշխարհային պատերազմի հետեւանքով մեր ցեղին կրած աննախընթաց կորուստներուն եւ անոր գոյութեան ջերուած եղերական սպանդին ի տես` մեր մէջ զուգահեռաբար խորացան երկու ուրոյն տեսակէտներ, որոնք շեշտուած ու տիրականօէն կը վարեն մեր քաղաքական միտքը:
    Ընդհանուր լքումի ու վհատութեան մէջ, շատեր, անոնցմէ նոյնիսկ, որոնք դեռ երէկ կարմիր ուղիներու ուխտաւորներ էին, վերադարձ մը կը փորձեն դէպի կրաւորականութիւն:
    Դէպքերը սակայն պատմութեան ու հասնող սերունդին կը կտակեն ուրիշ ճշմարտութիւններ:
    - Կրաւորականութեան մէջ ցեղը կորսնցուց այն` ինչ որ շահեցաւ, երբ իր գոյութեան նախապայման ընդունեցաւ արիւնի ու զէնքի ճամբան:
    Ժամանակաշրջանն է ալ ժողովուրդներու, քաղաքացիներու ազատ ապրելու իրաւունքներուն ու պահանջներուն:
    Ու Կրոպոտկինի ձայնը դեռ վաղն ալ պիտի ունենայ իր ուժը. ՙԱզատութիւնը չեն մուրար՚:
    Հոդ պէտք է փնտրել բովանդակ արժեքը 1919-1921 տարիներու հերոսական կռիւներուն, զոր մղեց Լեռնահայաստանի քաջարի ժողովուրդը, առանձին` ռազմական ու տնտեսական ամենադժնդակ պայմաններու մէջ, կառչած իր անկախութեան գաղափարին, կառչած իր անառիկ լեռներուն ու կողք կողքի` իր երիտասարդ եւ անձնուէր հրամանատարին` Նժդեհի հետ:*

--------------
    * Զօրավար Գարեգին Նժդեհ ծնած է 1888 յունվար 1-ին Նախիշեւան գաւառի Կղնութ գիւղը:
    Իր միջնակարգ կրթութիւնը աւարտած է ռուսական գիմնազիոնի մէջ, որմէ յետոյ հետեւած է իրաւաբանութեան: Դեռ ուսանող` կը տարուի յեղափոխական մտքերով, կ°անցնի Պուլկարիա ու կը հետեւի Սօֆիայի զինուորական վարժարանի դասընթացներուն:
    1908-ին որպէս սպայ կը գործէ Պարսկաստանի մէջ:

-11-


    Արդարեւ տխուր եւ ողբերգական պիտ ըլլար ճակատագիրը մեր սերունդին, եթէ վերջին տարիներու մեր կրաւորական մեծ սպանդին մօտ չունենայինք ընդվզումի մէկ քանի սրտապնդիչ ու լուսավոր գծեր` ցեղին մարտական ոգին ու անոր անկախութեան խորունկ ձգտումները յայտնակերտող:
    Լեռնահայաստանի հերոսամարտը մէկն է այդ լուսաւոր գիծերէն: Անոր կը պարտինք ոչ միայն մեր մտաւորականոթեան ու զօրքին մէկ մասին փրկութիւնը, այլեւ պատիւը հայ զէնքին:
    Եթէ ազգային պատմա- հասարակական արժէքներու գնահատութեան գործին մեջ մեր յամեցումը այլապէս վհատեցուցիչ դարձած է ալ, օտարներ սակայն, անգամ հակառակորդներ, խոստովանած են Լեռնահայաստանի մղած պայքարին ռազմական արժէքն ու տարողութիւնը:
    ՙՄոսկւայի թերթերը գտնում են, որ, - կը գրէր Վրացեան, 1921 հունիսին, - Լեռնահայաստանի կռիւները հերոսական են եւ զարմանք պատճառող՚: Իսկ ՙԱտրբէջանի զօրքերէն շատերը, որոնք մասնակցած էին Զանգեզուրի եւ Ղարաբաղի կռիւներուն, մեծ պատկառանքով կը յիշեին Աժդահա փաշային` Նժդեհին: Անոնք անկեղծօրէն կը խոստովանէին

----------------
    1909-ին կը վերադառնայ Անդրկովկաս, ու իբրեւ յեղափոխական կը ձերբակալուի եւ կը նետուի բանտ: Երեք տարի բանտարկուելէ վերջ կ'աքսորուի Ռուսաստանի սահմաններէն դուրս:
    1912-ին Նժդեհ Անդրանիկի հետ կը մասնակցի Պալքանեան պատերազմի, իբրեւ Հայկական Լէգէոնի հրամանատար:
    Այդ թուականէն ան կ°սկսի ցոյց տալ ռազմական բացառիկ կարողութիւններ, արժանանալով նոյնիսկ օտարներու գնահատութեան:
    1914-ի համաշխահային պատերազմի առաջին իսկ օրերուն Նժդեհ կը վերադառնայ Կովկաս եւ կը մասնակցի հայ կամաւորական շարժումին, ստանձնելով երկրորդ հայկական գումարտակի փոխ– հրամանատարութիւնը:
    1918-ին վճռական եւ գնահատելի մասնակցութիւն կը բերէ Ղարաքիլիսէի կռիւներուն, ղեկավարելով հայ-եզիտական խառն գօրախումբ մը:
    1919-ի օգոստոսին Հ.Յ.Դ.Բիւրօի հրաւէրով կ°անցնի

-12-


իրենց պարտութիւնն ու փախուստը՚:*
    Լեռնահայաստանի նորագոյն պատմութեան մէջ զօրավար Նժդեհ կը մնայ եզական դէմք մը: Ան եղաւ կեդրոնաձիգ այն ոյժը, որ իր ռազմական եւ կազմակերպչական տաղանդին շնորհիւ կրցաւ առաջին իսկ օրեն իր վրայ հրաւիրել ժողովրդին ուշադրութիւնը, որուն ազատութեան համար երկու տարի շարունակ անոր հետ կողք կողքի կռուեցաւ ու զայն առաջնորդեց փառահեղ յաղթութիւններու:
    Ինք էր, որ պարտութեան մատնեց Մեծամասնական ԺԱ. զօրաբանակի հեծելազօրաց հրամանատար Կուրոչկինը, որը Ռուսիոյ մէջ հռչակ էր հանած իբրեւ անպարտելի ու Դենիկինի, Կոլչակի եւ Վրանգէլի բանակները ջարղող:
    Հայկական Լեռնաշխարհը հարուստ է դէմքերու եւ դէպքերու այդ պատմական օրինակներով:
    ԺԸ. դարու Դաւիթ-բէզերու, Մխիթար Սպարապետներու, Բայանդուրներու, Տէր Աւետիքներու եւ Դալի Մահրասաներու հերոսական յաղթութիւններով հարուստ Սիւնիքն ու Ղարաբաղը չէին կրնար իրենց ճգնաժամային օրերուն մոռնալ փաղանզը հայ ազատազրական անդրանիկ շարժումին, ընդհակառակը անոնց գործերը ներշնչումի եւ խանղավառութեան մեծազոյն օրինակը կը մնար իրենց համար:
    Դաւիթ-Բէզեան Ռւխտը զոր կը հիմնէր Նժդեհ գերազանց

--------------------
Զանգեզուր, ուր կը մնայ մինչեւ 1921 յունիսի կէսը, ղեկավարելով ու կազմակերպելով հերոսական շարք մը կռիւներ:
    1920-ի օգոստոս 25-ին կաւարտի մէջ կը հռչակուի Սիւունաց սպարապետ:
    1921-ին կ'ընտրուի Լեռնահայաստանի դիկտատոր: Նոյն տարուայ մայիսին կ'ստանձնէ Հ.Հ. զինուորական նախարարի եւ սպարապետի պաշտօնները զոր կը վարէ մինչեւ Լեռնաշխարհի խորհրդայնացումը:
    Նա ազատ էր կրկնելու Մեծ լեհացու խօսքերը` ես եւ հայրենիքս` նոյնն ենք:
    Հին հռովմէացի էր նա, ծնւած մեր դարում` Հայաստանի մէշ: Անձնւիրութիւն, անշահասիրութիւն եւ արիութիւն-ահա

*ՙՍիւնիք՚ թերթ, թիւ 8, 24 մայիս 1921, որիս:

-13-


գիտակցութեամբ մը 1920 օգոստոս ամսուն, ոգեւորութեան անսպառ աղբիւր կը դառնար բովանդակ Լեռնաhայաստանի ժողովրդին hամար:
    Լեռնաhայաստան, երբ դեռ լքված ու մեն մինակ կը տնքար, երբ օրհասականի էր աղեխարշ ճիչերուն խուլ կը ձեւանար իր շրջապատը, երբ արտաքին օգնութեան յոյսը իսպառ մեռած էր ալ իրեն համար, երբ խօսքերէ եւ պղատոնական համակրանքէ զատ դրական ոչինչ կը քերէին իրեն անգամ Երեւանն ու Պարսկաստանը, անգամ Անդրկովկասն ու Արտասահմանը, ան իր հրամանատարին հետ ցոյց տուաւ աշխարհի, որ գիտէ արժեցնել հայ զէնքին ոյժը, գիտէ նախընտրել պատուաւոր մահը ստրուկի կեանքէն: Այդ ոգին էր, որ 1920 օգոստոսի 7-ին Գորիսի ձորին մէջ վիրաւորուելէ ետք, Նժդեհը կը կապէր Սիւնիքի հողին, տեղացի ժողովրդին հետ մեռնելու պատրաստ:

* * *


    Լեռնահայաստանի հերոսամարտը տարերային գուպար մըն էր, զոր մղեց արնաքամ ժողովուրդը անոնց դէմ, որոնք Հայաստանի դռներուն կը մօտենային հայ մտաւորական, հայ մարտիկին, մէկ խօսքով հայ ցեղին բնաջնջման դիւային ծրագիրներով:
    ՈՒ Լեռնահայաստանի ամբողջ հայութիւնը, մեծ ու փոքրիկ, այր թէ կին, անխտիր, կուռ բանակի մը վերածուած`

-----------------
առաքինութիւններ, որոնք աւելի եւս արժէքաւորում էին երկրպագութեան հասնող նրա բարձր ազգասիրութիւնը, եւ աւելի քան հմայիչ դարձնում նրա զօրեղ անհատականութիւնը:
    Հնարաւորութիւն ունէր հարուստ լինելու, բայց ապրում էր աղքատ:
    Թոյլերի հետ հեզ էր, ուժեղների հետ հպարտ. գիտէր խարազանել եւ անխնայ էր:
    Սիրում էր եւ գիտեր անգիտանալ վտանգը:
    Միշտ շարժման մէջ, ժողովրդի հետ էր միշտ:
    Եւ մարդս եթէ հրէշ չէր, չէր կարող չտեսնել ժողովրդի այդ վշտակրին եւ չմատնանշել հիացմունքով` ԱՀԱ ՄԱՐԴԸ:

-14-


կը ծառանար թշնամիին դեմ զանգուածօրէն:
    Ասոր համար մեն մինակ իր մղած կռիւները կրկնօրէն կը գեղեցկացնեն զինք, բարձրացնելով արժէքը իր մարտունակ ու ռազմական կորովին:
    Հոն, սովորական, դասականացած ռազմավարութենէ բարձր ոյժ մը կ'երաշխաւորէր յաղթիւթիւնր հայ վաշտերուն, որոնք կռուի սկսելէ առաջ արդէն ապահով էին իրենց հաղթութեան : Ատկէ ահա այն ջերմ տրամադրութիւնը, որ տեսակ մը նուիրական ուխտագնացութեան կը վերածէր զինուորներու ռազմերթը:
    Այդ հոգերանութիւնը գեղեցկօրէն կը բացատրեն զօրավար Նժղեհի մեզի ուղղած իր հետեւեալ գրաթիւններր *

...Բարեկամս,


կռուի բախտի վճռում է թշնամի կողմերից մեկի բարոյական հաւասարակշռութեան խախտումը: Սրան հետեւում է անխուսափելի խուճապը:
    Իսկ այդ վերջինին` նիւթական պարտութիւնը:
    Անհավասար կռիւր չէ կործանում այս կամ այն բանակը, այլ խուճապը, որին մատնւած կողմը առնւազն եռապատկում է իր կորուստը, երբեմն էլ` ոչնչանում իսպառ:
    Սպանւածների, վիրաւորների, գերւածների, ինչպէս եւ պատերազմական աւարի քանակը եղել է եւ կը մնայ պարտութեան երկրորդական էլեմենտը:
    Էականը - դա այն բարոյական ազդեցութիւնն է, որը ունենում է կռւող կողմերից մեկը` միւսի վրայ:
    Ուրեմն, յաղթելու համար պէտք է բարօյապէս ազդել գիտենալ:
    Իմ մշակած եւ գործադրած տակտիկան, գրեթէ միշտ էլ յաջողում էր որեւէ տարերային անակնկալով խախտել թշնամու հոզեբանական հաւասարակշռութիւնը, ապա հովելով իմ մարտական յաջողութիւնը:

----------------
* Գրքի այս եւ մնացյալ վավերագրերը, ըստ կարելվույն, համեմատել ենք սփյուռքահայ մամուլում եւ տարբեր փաստագրական գրականության մեջ եղած վավերագրերի հետ:

-15-


ԶՕՐԱՒՈՐ ԽՕՍՔԸ


    Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր է զգացւում բարոյապէս ազդելու` մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ իշխելու կարիքը:
    Կարողանալ բանականօրէն իշխել հոգիների վրայ - ահա ղեկավարի ամենամեծ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարզադաշտը զինւորներից յաղթանակներ ստեղծելու կարողութիւնից շատ են հեռու:
    Այն ինչ յաճախ դժւարանում է կատարել արդիական արագաձիգ ու հեռաձիգ թնդանոթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զորաւոր խօսքը:*
    Խօսքը` երբեմն հրամայող, իշխող ու ահեղ, երբեմն կանչող, մղող ու քաղցը: Խօսքը` միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տւող խոսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը:
    Եւ որքան զօրավոր է նա, այնքան մեծ է նրա հմայքը, այնքան րնդարձակ` տիրապետութիւնը:
    Խոսքը - դա ինքը ղեկավարն է:
    Քիչ է. յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, անգամ հանճարը, եթէ պակասում է զօրավոր խօսքը:
    Առանց զօրավոր խօսքի` բութ են սրերը, թոյլ` բազուկները, անվճռական` կամքերը:
    Առանց խանդ վառող, արիւն եռացնող խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշխանութեան` չկայ յաղթութիւն:

Բարեւներով` ՆԺԴԵՀ
Սօֆիա, 25 մայիս, 1923


    Ի զուր թշնամին Արեւմուտքի եւ Անտանտայի մատը կ'որոնէր Զանգեզուրի ռազմական յաջողութիւններուն մէջ ի զուր իր քաղաքական հակառակորդները կը ջանային Անգլիոյ ազդեցութիւնը փնտրել հոն*, երբ ամիսներէ ի վեր ամբողջ

----------------
    * Մոսկուայի մէջ 1921 յունիսի 22-ին գումարուած երրորդ Միջազգային կոմունիստական ժողովը, իր լոյս ընծայած ՙProtokol 11 der III Komuistischen internationale՚ գրքին մէջ կը հրաաարակէ Կասեանի հետե-

-16-


կիսաքաղց շրջաններ կը դժուարանային նոյնիսկ իրարու հետ կապ հաստատել:
    Լեռնահայաստանի ոյժին, անոր յաղթանակներուն գաղտնիքը ոչ Արեւմուտքի, ոչ Անտանտայի եւ ոչ ալ Բրիտանիոյ երեւակայական ազդեցութիւններու մէջ պէտք է փնտրել, այլ հոգիին խորը տառապակոծ, չարչարուած հերոս ժողովրդի մը, որ ապրելու յամառ հավատքով գօտեպնդուած` կը քալէր դեպի իր ազատութիւնը, դեպի բարձունքը իր դարաւոր քաղաքական իտեալներուն:

* * *


    Դէպքերու ճակատագրական դասաւորութեամբ մը վաղուան մեր սերունդը կարմիր կտակ մը ունի ժառանգելիք, ինչ որ քիչ մը եւս պիտի խորացնէ իր խիզախութիւնն ու ապրելու անյողդողդ կամքը:
    Ու ան պիտի սորվի թէ առանց Հայկական Լեռնաշխարհի, առանց, այսինքն Ղարաբաղի եւ Զանգեզուրի, չի կրնար խաղաղ ու ապահով ապրիլ Հայկական կառավարութիւն մը, ներկայ իր աշխարհագրական սահմաններուն մէջ:
    Վաւերաթուղթերու եւ փաստաղրերու հաւաքածոն, զոր սիրայոժարօրէն տրամադրեց մեզ Զօրավար Նժդեհ, կը կազմեն ահա բովանդակութիւնը ներկայ հատորին, որ պատմութիւն է Լեռնահայաստանի հերոսամարտին:
    Անոր հրատարակութիւնը կոչուած է առատ նիւթ հայթայթելու հայ պատմագրին եւ մատենագրին ու, մանաւանդ, ցոյց տալու մեր ապագա սերունդին, որ ժողովուրդներու քաղաքական ազատագրութիւնն ու բարգավաճումը հետեւանք է միայն

----------------
ւեալ տողերը այդ իմաստով գրուած. Es gelang uns dennoch, den Feind zu verdrangen, der in des Beggelande fluchtete, wo ihm die, Hilfe der englischen imperalisten zuteil wurde (Kassian) Այսինքն` ՙԲայց եւ այնպես յաջողեցանք թշնամիին փախցնել դէպի Լեռնաշխարհ, ուր իրենց օգնութեան եկան անգլիական իմպերալիսները՚:
    Նիստ 23, էջ 1011
Կասեան


-17-


ազատութեան գաղափարին ի սպաս անոնց յառաջ բերած զոհողութեան հաւաքական արդիւնքին` կրնայ յառաջադիւմութեան ուղին բանալ մեր առջեւը:
    Այս հաւատքով վարեցին ահա Լեռնաշխարհի ժողովուրդն ու զօրավար Նժդեհ իրենց պայքարը, որուն վերապահուած էր փառքի ու հպարտութեան նոր էջեր աւելացնել հայ ազատագրութեան ժամանակակից պատմութեան վրայ:

ՎԱՐԴԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ


Պուքրէշ, 1923, օգոստոս 30


-18-


    Ակնարկ մը Լեոնահայաստանի աշխարհագրական դիրքին վրայ. Ռուս մեծամասնական շարժումը եւ քաղաքական կեանքը Անդրկովկասի մէջ. - Պանթուըանիստական հովեր. Թուրքերու կողմէ Շուշիի գրաւում 1919 Մարտ 12-ին: - Ապրիլ 9-ի բողոքի ցոյցերը. Հ.Հ. Կառավարութեան մէկ պաշտօնագիրը Ատրբէջանի կառավարութեան. Աշոտ Մելիք Մուսեանի մէկ գրութիւնը Հ.Հ.Կառավարութեան. - Նժդեհ Զանգեզուրի մէջ:

------------------------------


    ԶԱՆԳԵԶՈՒՐ կամ ԶԱՆԳԵԱԶՕՐ, նախկին հայոց տիրապետութեան ժամանակ մաս կը կազմէր Սիւնեաց աշխարհին: Կը գտնուի Փոքր Կովկաս լեռներու մեջ: Ունի 7800 քառ. կլմ. տարածութիւն եւ 110,000 հայ բնակչութիւն:
    Իր բարձր լեռներու կոհակներուն խորը կը կորսուին բազմաթիւ անյատակ ձորեր ու հովիտներ: Կեդրոնն է Գորիս քաղաքը` շինուած համանուն գետակին վրայ, որ կը թափի Բարկուշատի մէջ:
    Զանգեզուր գաւառին պատմական վայրերէն անուանի են Տաթեւի վանքը, որուն մերձ` Որոտն գետին վրայ կայ ՙՍատանի Կամուրջը՚` գոյացած կրային աղբիւրներու նստուածքէն:
    Գորիսէն դէպի հարաւ կը գտնուի Քարահունջ գիւղը, որուն հիւսիսային կողմը 32 մետր րարձրութենէ վար կը թափի Գորիս գետը` գեղեցիկ տեսարան մը ձեւացնելով:
    Գորիսէն ութը կլմ. դէպի արեւելք շինուած է Խնձորեսկ մեծ գիւղը` ամուր դիրքի մը վրայ, շրջապատուած խորունկ ձորերով:
    Բուն Զանգեզուրի շրջանին մաս կը կազմեն Կոռնիձոր, Տեղ, Արաւիս, Խնածախ, Բայանդուր, Խոզնաւար, Քարաշեն, Բռուն, Հին Գորիս (Վերին-Շէն)*, Գորիս գիւղ, Մալանջուկ, Գերու, Ալղուղի-Շէն եւ Հալաք հայկական գիւղերը:
    Զանգեզուրի հարաւ-արեւմուտքը Զաւընդուր գետի հովի–

-----------------
    * Փակագծի մէջ առնուած անունները` ըստ Բնաշխարհիկ բառարանի

-19-


տին մէջ կ°իյնայ Ղափանի գաւառակը, որ յայտնի է իր պղնձահանքերով:
    Այս շրջանի գիւղերէն ծանօթ են Վերին եւ Ներքին Խոտանան, Շրդնանց, Նորաշենիկ (Նորաշնիիկ), Առաջաձոր, Խլաթաղ, Կաւարտ, Տեխ, Բաղաբուրջ (Բաղաւիրջ), Վեչագան, Բարաբաթում, Արծուենիկ, Չափնի, Ըրկենանց, Սեւաքար, Ջեյվա, Մողէս, Վժենէս (Վժանիս), Եղավարդ, Ագարակ, Խղրանց, Գիւտ-Կում, Ճակատէն, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշէն, Ծաւ, Կեմանց եւ Շիշկերտ (Շաշկերտ):
    Աւելի հարաւ` Արեւիքի կեդրոնը կը գտնուի Մեղրի աւանը, համանուն գետակի վրայ Մեղրիէն քիչ հեռու կայ Կարճեւան հայկական անառիկ եւ պատմական մեծ գիւղը:
    Ղափանէն ոչ հեռու կը գտնուին Կաքաւաբերդ եւ Բաղաբերդ ամրոցները:
    Բուն Զանգեզուրի մաս կը կազմեն նոյնպէս Շինուհայր (Շնհէր), Հալիձոր, Տանձատափ, Երիցաթումբ, Սուարանց, Տաթեւ եւ Եայջի գիւղերը` Տաթեւի շրջանին մէջ: Լծեն, Դարապաս, Լոր, Գետաթաղ, Շնաթաղ` Դարպասի շրջանին մէջ, եւ Ուզ, Ղարաքիլիսա, Ախլաթեան, Տուլորս (Տլորս), Բնունիս, Աղքեանդ, Ալիլլու, Բռնակոթ, Թաղադեղ, Բալաք, Մազրա, Շաղատ, Անգեղակոթ, Մուխուրթուլեան, Ղալաջուղ, Բարիսովկա եւ Բազարչայ գեղերը` Սիսեանի շրջանին մէջ:
    ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂ կամ հին անունով Արցախի նահանգը ամբողջովին` եւ Փայտակարանի ու Ուտիի նահանգներու որոշ տարածութիւններր մաս կը կազմեն Հայկական բարձրավանդակին:
    Լեռնային Ղարաբաղը կը գտնուի Զանգեզուրի արեւելեան կողմը ու կը գրավէ մօտաւորապէս 12.000 քառ. կլմ. տարածութիւն, 350.000-ի չափ բնակիչով, որուն 250.000-ը զուտ հայեր են. մնացեալները թաթարներ, քիւրտեր եւ ռուսներ են:
    Լեռնային Ղարարաղը հարուստ է ձորերով եւ հովիտներով: Լեռնաշխարհի (Զանգեզուր-Ղարաբաղ) ձմեռը խիստ է եւ երկարատեւ, ամառը` զով է եւ անձրեւային: Ունի ճոխ բուսականութիւն: Ղարաբաղի լեռները, մանաուանղ, ընդարձակ տարածութեան վրայ ծածկուա են անտառներով, ուր վարազը, վայրի այծը, գայլը եւ եղջերուն գրած են իրենց որջերը: Գետերը ունին ընտիր տեսակի մեծ քանակութեամբ ձուկեր:

-20-


Երկիրը հարուստ է նաեւ հանքերով:
    Զանգեզուրի եւ Դարաբաղի բնակիչները մեծ մասամբ երկրագործ են: Այգեգործութիւնը զարգացած է գետահովիտներու մէջ: Անասնապահութեամբ կը պարապին լեռնային մասերու մԷջ:
    Կիներր կը պատրաստեն ընտիր գորգեր, կապերտներ, շալեր եւ մետաքսէ գործուածներ:
    Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայերը, որոնք դարերէ ի վեր երկրին բնակչութեան մեծագոյն տոկոսը կը կազմեն, ծանոթ են իրենց քաջութեամբ եւ ազգասիրութեամբ: Նոյնիսկ մահմեդական տիրապետութեան օրով, մասնաւորապէս Ղարաբաղի Մելիքները, կիսանկախ վիճակ մը ունէին: 1722-ին ճիշտ երկու դար առաջ, Հայկական Լեռնաշխարհը ապրեցավ իր մղած հաղթական կռիւներուն ամբողջ դիւցազնական շքեղութիւնը: Դավիթ Բէգի եւ իր հրամանատարութեան ներքեւ կռուող զօրքին մղած հերոսամարտերու արդիւնքն էր այդ, պարսկական լուծին դէմ, որ կը վերջանար Ղափանի եւ Հալիձորի յաղթանակներով:
    1813-ին սակայն Կիւլիստան դաշնագրութեամբ` Ռուսաց Եկատերինա Բ կայսրուհին կը կցէր Ղարաբաղը ու Զանգեզուրը իր կայսրութեան, իրականացնելով Մեծն Պետրոսի ծրագիրը:
    Այդ թուականներէն մինչեւ Համաշխարհային մեծ պատերազմը` պատմական Սիւնիքն ու Արցախը չդադրեցան երբէք գոտեպնդուելու հզօր ոգիովը 17-րդ դարու իրենց դիւցազն հերոսներուն, մինչեւ որ ցարական բռնակալութեան յաջորդող ռուսական յեղափոխութիւնները քայքայեցին թրքական ճակատին վրայ համախմբուած ռուս բանակները, որոնք հեռացան, այնուհետեւ ժամանակի մը համար իրենց ճակատագրին ձգելով Անդրկովկասեան երկրամասերը, որոնց կարգին եւ Ղարաբաղն ու Զանգեզուրը:
    Ռուսական յեղափոխութեան յաջորդող դասալքութիւնները հրճուելու առիթ տուին թրքական հորդաներուն, որոնք երջանիկ օր մը րոպէն ներկայացած համարեցին համաթուրանական իրենց կարմիր երազները իրականացնելու:
    Առաջին օրէն իսկ երեւան եկած Անդրկովկասեան նորակազմ պետութիւններու սահմանային անհամաձայնութիւնները մեծապէս կը նպաստէին ատոր: Բագուի մէջ ռուս զօրավար

-21-


Պիշերախօվը պարտութեան մատնելէ եւ քաղաքը գրավել է վերջ` անոնք ուղղուեցան դէպի Ղարաբաղ-Զանգեզուր: Տեղական ասպատակախումբեր միացած թրքական զօրամասերու` Երասխի ափով առաջացան եւ գրավէցին Ղարաղշլաղը` զոր փլատակներու կոյտի մը վերածեցին: Ապա շրջապատեցին Լեռնային Ղարաբաղը եւ 1918 Սեպտեմբեր 24-ին գրաւեցին Ղարաբաղի սիրտը` Շուշին ու ենթարկեցին Ատրբէջանի կառավարութեան:
    Գինովցած իրենց առժամեայ յաղթութիւններն` անոնք կը քալէին առաջ` դէպի Զանգեզուր, զոր գրաւելով տիրած պիտի ըլլային լեռներու այդ անխորտակելի կամուրջին, - ողնաշարը Հայկական Հանրապետութեան:
    Համաթուրանականութեան գաղափարը հետեւանքը չէր ցարական իրաւակարգի տապալման. Ան նախ նագում էր առած Ռուսիոյ թաթարներուն մեջ: Ապրելով Ռուսիոյ գերիշխանութեան տակ, անոնք իրենց մորթին վրայ զգացած էին օտար լուծի ծանրութիւնը: Մտաւորապէս աւելի բարձր քան թուրքերը, անոնց մէջ շուտով առաջ եկաւ ազգայնական գաղափաարը եւ անոր յաջորդող անկախութեան ձգտումը: Համաթուրանական գաղափարը իր բոլոր ձեւերուն մէջ, մեծագոյն առիթը կ°ընծայէր Օսմ. կառավարութեան դէպի իր միջնադարեան աշխարհակալութիւնր փորձ մը ընելու*:
    Հասկանալի էր ուրեմն խելայեղ այն արշաւանքը` որուն ձեռնարկած էին թաթար Մուսավաթն ու թուրք Իթթիհատը-հաւատարիմ դրոշակակիրները պանթուրանական գաղափարին:
    Խոյանքը, սակայն, որուն յենարան կը ծառայէր չմարսուած տիրակալութիւն մը, առաջին իսկ վայրկեանին կը կորսնցնէր իր թափը ազգային հերոս Անդրանիկի կազմակերպած փոխ-վրէժով:
    "Քաջ գիտնալով որ** Զանգեզուր առանց Ղարաբաղի կեանք չի կրնար ունենալ, Անդրանիկ դէպի Ղարաբաղ արշաւանք կը ձեռնարկէր, ուր մոտաւորապէս 300 հազար հայութիւն կը տառապէր տաճիկ փաշաներու ձեռքին տակ. սակայն կէս ճամ-

-----------------
* Տես. Պանթուրանիզմը Պոլսոյ մէջ. յօդ. Գօմշուեանի, Ջահակիր Գրական Հաւաքածոյ Բ. Գիրք, տպգ. Գահիրէ:
** Լեզուի միօրինակութիւունը մասամբ պահելու համար` կարգ մը մէջբերումներու ոճը թեթեւօրէն փոխած ենք: Ծ.Հ.

-22-


բան այդ յառաջխաղացումը կը դադրեցուի միջամտութեամբ Բագու գտուող անգլիացի զօր. Թամսընի*:
    Ու Անդրանիկի կը մերժուէր լուծել նոյնիսկ վրէժը Գեղուաձորի մեջ 1918 թվականին թշնամի սուրին զոհ գացած 2000 հայերու:
    Անգլիացւոց միջամտութիւնը առժամապէս կը խրախուսէ թուրքերը, որոնք զանազան ուղղութեամբ յարձակումներ կը կատարէն Զանգեզուրի դէմ: Այդ յարձակումները ետ կը մղուին թշնամիին համար մեծամեծ կորուստներով:
    Ղարաբաղի եւ Զանգեզուրի սահմաններուն վրայ մղուած կռիւներու եւ աւերակ դարձած քանի մը հայ գիւղեըու սրտաճմլիկ տեսարանը ցնցած էր տեղացի ազգաբնակչութիւնը, որ կռահելով իրեն սպառնացող վտանգը, իր աչքերը յառած էր Հայաստանի Հանրապետութեան, իր ճակատագիրը միանգամ ընդմիշտ անոր բանակներուն ու ռազմական ուժերու ճակատագրին կապելով:
    Անդրկովկասեան նորակազմ պետութիւններու համար գոյութիւն ունեցոզ սահմանային խնդիրները առկախ կը ձգէին Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայութեան հարցը: Մինչեւ իրերու պարզուիլը Հայաստանի կառավարոլթիւնը կ°զգուշանար Լեռնահայաստանը իր հողային ամբողջութեան իրաւական եւ անբաժան մասը ճանչնալէ, ու Զանգեզուր եւ Ղարաբաղ կը կառավարուէին Տեղական Խորհուրդներով:
    Պարագան բոլորովին այլ էր Ատբէջանի համար, որ ոչ միայն կ'աճապարէր Զանգեզուրի եւ Ղարաբաղի պատմականօրէն Հայաստանի Հանրապետութեան մաս կազմելը ժխտել, այլ եւ առաջ կը քշէր իր արնախանձ հորդաները, խրամատելով այդպէսով անջրպետը Անդրկովկասի հարեւան ցեղերու միջեւ, որ ուշ կամ կանուխ պիտի ծառայէր Հիւսիսի ապագա ծաւալական քաղաքականութեան զօրացումին:
    Հայաստանի կառավարութեան այդ վարանումը, որ հետեւանք էր Անդրկովկասեան ժոզովուրդներու միջեւ բարդութիւնները կանխելու քաղաքականութեան, առիթ չէր տար իրեն դրական օժանդակութեամբ ընդառաջ երթալու Ղարաբաղ-Զանգե-

-----------------
    *Ազատ Սիւնիք, էջ 8 հրատ. Գորիս, 1921: -Տես. նոյնպէս Ա-Միքայելեանի յոդուածաջարը. ՙՂարաբաղի վերջին դեպքերը՚ 1923, Հայրենիք Ամսագիր, թիւ 7, Պօսթըն:

-23-


զուրի hայութեան կողմէ քանիցս եղած օգնութեան առաջարկներուն: Ան կը գոհանար շատ-շատ գործիչներ ու ներկայացուցիչներ ուղարկելու հոն:
    Այսպէս 1919 Մարտ 12-ին Զանգեզուր կը հասնէր Ա.Շահմազեանը, իբրեւ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետութեան:
    Նոյն ամսոյ 25-ին անգլիացւոց կարգադրութեամբ զօրավար Անդրանիկ եւ իր զորամասը կը ձգէին Ջանգեզուրը ու կը հեռանային, յանձնելով երկիրը Հ.Հանրապետութեան ներկայացուցիչին:
    Թշնամին դեռ կը շարունակեր իր յարձակումները, որոնք կը փշրուէին տեղացիներու կորովի դիմադրութեան առջեւ:
    Հայ Լեռնաշխարհը ապրիլ կ'ուզէր, իրեն համար անհանդուրժելի էր Ատրբէջանեան եւ Տաճկական լուծը:
    1919 Ապրիլ 7-ին իրարու ետեւէ կը կազմուին շարք մը բողոքի միտինգներ եւ ցոյցեր, Զանգեզուրը Ատրբեջանին հպատակեցնելու ոտնձգութեանց դէմ:
    Ապրիլի յաջորդող ամիսներուն, դէպքերը կը զարգանան գահավէժ արագութեամբ, թշնամին բռնի ուժով գիտակցելով Լեռնաշխարհի դիմադրական ոգին, գերազանց ուժերով Ղափանի ուղղութեամբ յառաջ կը շարժի, եւ շնորհիւ իր թռւի առաւելութեան` կը գրաւէ Ղարաբաբա, Ագարակ, Ուժանիս եւ Մողէս գիւղերը, որոնց բնակիչները թէւ կը հեռանան, բայց երիտասարդները կռուելով կը կասեցնեն թշնամիին յառաջախաղացումը, մեծամեծ կորուստներ պատճառելով անոր:
    Նոյն ատեն արեւմուտքեն Նախիջեւանի կողմէ եւս, դէպի Զանգեզուր կը շարժին թուրքեր, որոնք կը զրաւեն Նորս, Գիւմրի, Գժաձոր եւ Մազրա հայկական գիւղերը, որոնց բնակիչները սուրի եւ կոտորածի մատնելէ ետքը` կը մօտենան Զանգեզուրի դուռներուն:
    Իրենց արշաւանքը յաջողեցնելու եւ Զանգեզուր-Ղարաբաղի ճամբով Լեռնաշխարհի ՙդիակներու կամուրջը՚ վայրկեան մը ձգելու համար տաճկական զորամասերը կը յորդորեն Ատրբէջանը` աւելի մեծ ուժերով յարձակիլ Լեռնաշխարհի վրայ:
    Այդ դէպքերուն առթիւ Հ.Հ. Կառավարութիւնը Ատրբէջանի Կառավարութեան արտաքին զործոց նախարար Խանխոյսկուն գրութիւն մը կ'ուղղէր, ուր ի մէջ այլոց կ'ըսուէր.

-24-


ՙՀայկական կառավարութիւնը ունի ստոյգ տուեալներ, որոնց համեմատ Ատրբէջան անկանոն ու կանոնավոր զօրամասեր կեդրոնացնելով խախտած է անցեալ տարուայ Օգոստոս 22-ին Ղարաբաղի Հայ. Ազգ. Խորհուրդին հետ իր ունեցած համաձայնութիւնը, եւ վերջագիր է ներկայացուցեր Ղարաբաղի Հայ ազգաբնակութեան զինաթափման համար: Ատրբէջանի կաոավարութիւնը ստանալով օրինաւոր մերժում, Մարտ 20-ին սկսած է ազգաբնակութեան բռնի զինաթափումը, նոյն ատեն մի քանի կողմերէ յարձակում` Զանգեզուրի եւ Ղարաբաղի վրայ՚:
    Հայկական Լեռնաշխարհի մէջ իրերը այսպէս լարուած դրութեան մէջ էին: Ամէն կողմ է եւ ամէն օր յարձակումներու ենթարկուած երկիրը` որ քանիցս իր մարտական ոյժին հարուածը զդացուցեր էր թշնամիին` ճգնաժամային օրեր կ'ապրէր:
    Եթէ գերազանց խոյանքներու ի խնդիր մեռնելու պատրաստակամութիւնը չէր պակսեր իրեն, կը բացակայէր սակայն, կազմակերպող երկաթէ ձեռքը` գոնէ սուղ արժեցնելու համար Սիւնեաց աշխարհի ճիտերուն արիւնը: 1919 Օգոստոս 18-ին Երեւանի Կառավարութեան իր ուղղած մէկ գրութեամբ` Գողթանի կառավարիչ Աշոտ Մելիք-Մռւսեան, այսպէս կը նկարագրէր Զանդեզուրի դրութիւնր.
ՙԿռիւը Գողթանում սկսուել է Յունիս 25-ից: Հայկական գիւղեր Աղան, Դերը, Շուռութը, Փառաղաշտը, Գեայը եւ մօտ 500 հողի զազանցիներ թուրքերի ճնշման տակ անցել են Գոզթանի լեռնային մասը: Մենք աւերել ենք, թրքական Բիլան եւ Բէյրուտ գուղերը: Տասնօրւայ կռիւներից յետոյ մեծ կորուստներով Օգոստոս 6-ին ընկաւ Տանակերտը: Ագուլիսցիների հետ կապ չունինք: Տեղեկութիւնների համաձայն, նրանք յանձնւել են թուրքերին, վայր դնելով զէնքերը: Ամենաստույգ տեղեկութիւններ ունենք, թե թուրքերը վձռել են ամէն գնով ոչնչացնել Գողթանը եւ կապւել Գեղուաձորի հետ: Գենուազում դրութիւնը աննկարագրելիօրէն սպառնական է: Սովը, ռազմամթերքի եւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցութէան չգոյութիւնը դրել են մեղ անել կացութեան մեջ: Փրկութիւն փնտրել գաղթելու մէջ` անհնար է, որռվհետեւ բոլոր ճանապարհները գտնւում են թուրքերու ձեոքը: Անհամբեր սպասում ենք այս գրութեան Ձեր պատասխանին:

-25-


Մեր օրերը համրւած են, դիմադրել 10-15 օր այլեւս անհնար է: Տւէք մեզ ցուցմունքնէր եւ փութացէք փրկելու Գողթանը՚:     Մելիք-Մուսեանի նամակին հետ գրեթէ միաժամանակ Երեւան կը հասնի Գողթանի հայ միլիցիայի պետ` Մովսէս Գիւլնազարեանը, օգնութեան գործը արագացնելու առաքելութեամբ:      Հ.Հ. Կառավարութիւնը զբաղուած Վետի-Բազարի եւ Շարուրի անյաջող կռիւներով, անգամ մը եւս կը դժւարանար կանոնավոր զորամասեր ղրկել Գողթան:      Ահա այդ օրերուն Հ.Յ.Դաշնակցութեան Բիւրօյի առաջարկութեամբ` այդ վտանգուած շրջանը կը ղրկուի փոխ-գնդապետ Գարեգին Նժդեհը, որուն ներկայոթիւնը այնուհետեւ անսպառ ոգեւորութեան աղբիւր պիտի դառնար պատմական աւանդութիւններով արգասաւոր Հայկական Լեռնաշխարհի այդ քաջարի ժոզովուրդին համար:

-26-



         Main                  Forward