ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Ա) ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

     Հ.Յ.Դ-ից Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի հեռացումով՝ Ցեղակրոն շարժումը սկսեց տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլեւս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ուստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:
     Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու եւ արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, եւ կարիք կար տա-լու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետեւաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխ արհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվ ածների, այդ թվում՝ եւ Հայ եկեղեցու համար [1]:
Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղա- րիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, որոնք 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին "Ռազմիկ" թերթը [2], որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տեսն ել առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ:
Շարժման հենարանը հանդիսացավ Տարոն-Տուրուբերանի հայր ենակցական միությունը (հիմնվել է 1917թ.-ին, ԱՄՆ-ում), որը լինելով առավել հզորը համանման միությունների մեջ, գաղութներում հանդիսանում էր Ցեղակրոն շարժման ամուր հենարաններից մեկը: Միությունը որ դեգրել եւ որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղված Մամիկոնեից Ուխտը՝ »ՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԵՌՑՈՒՔ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐ ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳԻՍ ՄԵՐ, ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ ԱՉՔ ՄԵՐ ԿՈԽԱՆ ՈՏԻՑ ՊՂԾԱԼԻՑ ԼԵԱԼ ԶՍՐԲԱՐԱՆՍ ՄԵՐ"[3]: Սրանով միությունն արդեն հաստատել, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի"քաղաքական բնույթ կրող հայրենասիրական կազմակերպություն մը, հին ասպետական ուխտերու տիպարով" [4]:
Եվ ահա՛, 1938 թ. ապրիլին, Սոֆիայում, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ. Տ. Հ. Մ.) սկսեց լույս ընծայել "Տարոնի Արծիվ" ամսաթերթը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ (պատասխանատու տնօրեն՝ Ներսես Աստվածատուրյան),

-3-

որով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը եւ սկիզբը դրվեց Տարոնական շարժման:
     Որո՞նք էին շարժման նախադրյալները եւ ի՞նչ նպատակներ ունե-ին այն նախաձեռնողները:
     Դրանք հիմնականում նույնն էին, ինչ Ցեղակրոն շարժման դեպքում:
     Հայ ճակատագրի տագնապն էր ծնունդ տալիս Տարոնական հո- գեվերանորոգչական շարժմանը, որի ղեկավարները ելնում էին այն ճշմ արտությունից, թե փոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում:
     Դա մի ժամանակ էր, երբ ներքին պառակտիչ պայքարները, փոխադարձ անհանդուրժողականությունն ու ատելությունը գաղթահայությանը կանգնեցրել էին դժոխքի շեմին: Եվ ժամանակի հրամայականն էր՝ բնականորեն վերջ տալ հայության քաղաքական հոսանքների, կրոնական հարանվանությունների, անձնանպատակ խմբերի միջեւ մղվող ներքին հայակործան պայքարներին:
     Դա մի ժամանակ էր, երբ աշխարհում ազգերը վերաքննում էին սեփական արժեքները, որոնում իրենց պարտությունների եւ դժբախտությունն երի պատճառները, սպառազինվում հին, բայց մշտապես նոր ու պատմականորեն արդարացված հավիտենական արժեքներով:
     Այդ նույն ժամանակի պահանջն էր եւ Տարոնական շարժումը, որը եկավ վերածնելու ու վերակոչելու Ցեղի հավիտենական առաքինությունն երը, հոգեբարոյական հեղաշրջում անելու օրվա ճահճացած, դատապարտվածության զգացումով ապրող եւ այլասերումի ենթակա հայության մեջ:
     »Դա բարոյական հեղաշրջում է, որով կրնա իր ոգին ուժաստանի վերածել հայ ռազմիկը, իր երեւակայությանը ստեղծագործ թափ ու թեւ տալ հայ մտավորականը, իր քաղաքական գործի մեջ նպատակ, հանճար եւ սրբություն դնել հայրենապաշտ հայ կուսակցականը". գրում էր"Տարոնի Արծիվը" [5]:
     Հայության վերածննդի ճանապարհը տեսնելով նրա ցեղայնացմ ան՝ սեփական ցեղային արժեքների վերականգնման, դրանց վերարծ արծման ու վերապրումի մեջ, Տարոնական շարժման առաջնորդները հայտարարում էին.»Ցեղ էինք եւ կցեղայնանանք: Ցեղ էինք եւ հզոր էինք. կցեղայնանանք, որպեսզի կրկին հզորանանք" [6]:
     Համոզված, որ առանց Հայրենիքի տարագիր հայությունը, ի վերջո, դատապարտված է կորստյան, Տ. Տ. Հ. Մ.-ն իր կողմնորոշումը հռչակեց Տարոնականությունը՝ այն հաստատուն հավատով, որ "Տարոնականության ոգին փրկարար դեր պիտի կատարե հայությունը իր ներկա անկերպարան վիճակեն դուրս բերելու եւ իր պատմական Հայրենիքին տեր դարձնելու համար" [7]:

-4-

     Քաջ հասկանալով պատմության տրամաբանությունը եւ կանխազգալով պատերազմը՝ Տարոնական շարժման առաջնորդները նպատակ ունեցան հայությանը գալիք արհավիրքին հոգեբանորեն նախապատր աստելը, նոր բարոյականով սպառազինելը [8]:
     Քաղաքական շարժում կամ նոր կուսակցություն ստեղծելու փորձ չէր, որ ձեռնարկում էին Տարոնական շարժման հիմնադիրներն ու Տ. Տ. Հ. Մ.-ը: Նրանց նպատակն էր՝ պատրաստել Ազգի եւ Հայրենիքի համար անշահախնդիր պայքարողներ ու նրանցով մատակարարել, ոգեպես սնել եղած կուսակցությունները:
     Հիմնելով Տարոնականությունը՝ շարժման գաղափարախոսները, միաժամանակ, նպատակ ունեին կառուցելու հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն, ազգային ընդհանուր տեսություն (Եկեղեցու աստվածաբանական աշխարհայեցողությունը, նա՛խ, ուներ տարանուն շերտավորումներ եւ այդպիսով միացուցիչ ուժ չէր. հետո, նա ընդունակ չէր քայլելու կյանքի պատմական զարգացման հետ ու իրականացնելու հայության բարոյական վերազինումը):
     Հենց սկզբից էլ փշոտ եղավ Տարոնականության ճամփան: Հայության՝ հոգով տկար, անցավոր ներկայով բավարարվող, Ցեղի էությանն անծանոթ տարրերը պայքար ծավալեցին Տարոնական շարժման դեմ՝ մեկ ամբաստանելով նրան որպես քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու փորձ, որն իբր պիտի հակադրվեր մնացած հայկական կուսակցություններին, մեկ՝ որպես տարոնցի հայերի հատվածական շարժում [9] եւ այլն: Մասնավորապես, Ս. Վրացյանն իր կողմից խմբագրվող"Վեմ" հանդեսում խիստ բացասական արտահայտվեց Տարոնականության հասցեին, միաժամանակ՝ շարժմանը վերագրելով անհիմն մեղադրանքներ [10]: Դրանց հերքումով՝ Հայկ Ասատրյանը "Տարոնի Արծիվում" հանդես եկավ "Հարկադրական մի պատասխանով" [11]:
     Ինչեւէ, պայթեց երկրորդ աշխարհամարտը եւ գաղթահայությունը մնաց առանց հոգեբանական նախապատրաստման: 1939 թ.-ին Դիտրոյտում գումարված Տ. Տ. Հ. Մ.-ի պատգամավորական ժողովն իր օրակարգում քննեց Տարոնականությունը: Ժողովը, որ ընդամենը մեկ տարի առաջ, Էքրըն Օհայոյի մեջ հայտարարում էր, թե "կշնորհավորե եւ քաջա- լերական խոսք կուղղե "Տարօնի Արծիվ"-ին՝ իր ուղղության համար" [12], արեց տրամագծորեն հակառակ հայտարարություն. "Տարօնի Արծիվ"-ի մեջ պետք է լույս տեսնեն այնպիսի գրություններ, որոնք կվերաբերին Տարոնի աշխարհին... Տեսական բնույթ ունեցող այն գրությունները, որոնք կձգտին նոր վարդապետություն մը հաստատել, ինչ անունի ներքեւ ալ ըլլան, պետք չէ որ մուտք գործեն մեր պատմության մեջ»[13]:
     Այդպիսով, Տարոնական համահայկական ուսմունքը պիտի փոխարինվեր տարոնցիական մանրապատումներով եւ, որ ամենացավալին է, չէր հանդուրժվում ո՛չ մի ազգային ուսմունք, որի կարիքը այնքա՜ն ուներ (եւ ունի)

-5-

հայությունը: Հասկանալի է նաեւ, որ Տ. Տ. Հ. Մ.-ն այդ հայտարարությունը անում էր ոչ այնքան սեփական ցանկությամբ, որքան այլոց պարտադրանքով կամ հրահրմամբ:
     Միաժամանակ, "Տարոնի Արծիվ"-ի հրատարակությունը Սոֆիայից փոխադրվեց Նյու Յորք. այստեղ նա վերածվեց ընդամենը տարոնցի հայերի պարբերաթերթի:
     Այսպիսով, Տարոնական շարժումը ձախողվեց՝ ապրելով ժամանակավոր ողբերգանքի տաժանքը: Սակայն, շարժման առաջնորդները համոզված էին, որ առանց ողբերգականության՝ չկա՛ հաղթանակ: Նրանք վստահ էին, որ իրենց դավանած ուսմունքի տապալումը ողբերգություն է՝ հաղթանակի՛ց առաջ, որ Տարոնականության Գողգոթան ժամանակավոր է, քանզի ճշմարտությունները հաղթանակում են թաղվելուց հետո հարություն առնելով:
     Եվ իրավամբ, Տարոնականության տված ճշմարտությունները, 30-ական թվականների վերջին թաղվելուց հետո, այսօր հարություն են առնում:

-6-


Ծանոթագրություններ

1. Հույս կար, թե Եկեղեցին կխանդավառվի Տարոնականության հոգեւոր ուսմունքով: Հակառակ դեպքում, Նժդեհի բառերով ասած,»մեռյալ ծիսակատարություններով ու մեռելաթաղով զբաղվող Եկեղեցին, վերջ ի վերջո, իր ժողովուրդն ու Աստվածը պիտի թաղի" ("Տարոնի Ար-ծիվ", 1938թ., թիվ 2, էջ 39):
2. "Ռազմիկ" հասարակական-քաղաքական թերթը լույս է տեսել 1937թ.-ի փետրվարի 7-ից մինչեւ 1944թ.-ի մարտի 4-ը: Թերթի անդրանիկ համարի առաջնորդողում ասվում է, որ այն լինելու է դարասկզբին Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ Պլովդիվում լույս տեսած նույնանուն պարբերականի ավանդույթների շարունակողը, հիմնական նպատակ ունենալով՝ "դաստիարակիչ խոսքի տքնությամբ ոգիները բոցավառել ա՛յն օրվան կարոտով, երբ մեր կյանքին մեջ հոռետեսությունը, նվաստությունը եւ մանրուքի հոգեւոր խեղճությունը տեղի կուտան Հայաստա-նի համար աշխատելու եւ մեռնելու կամքին, երբ մեր ցեղի աչքերուն մեջ կրկին կփայլատակեն հերոսական երկունքի եւ մեծագործության հին ոգին եւ կրակը" ("Ռազմիկ", Պլովդիվ, 1937թ., 7 փետրվարի, Ա. տարի, թիվ 1): Թերթի հավաքածուն պահվում է Պլովդիվի Իվան Վազովի անվան գրադարանում:
3. Ղեւոնդ պատմիչի վկայությամբ, 775թ.-ին, Բագրեւանդ գավառի Արձնի գյուղի մոտ արաբների հետ տեղի ունեցած ճակատամարտում,- որը ղեկավարում էին Մամիկոնյան տոհմի իշխանները,- դժվարին կացության մեջ ընկած հայ ռազմիկները իրար քաջալերում էին հետեւյալ խոսքերով. "Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի եւ մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների... ոտից կոխան լինելն ու պղծվելը..." (Ղեւոնդ, "Պատմություն", Երեւան 1982թ., էջ 119):
4. "Տարոնի Արծիվ", 1938թ., թիվ 1, էջ 2:
5. Նույնը, 1938թ., թիվ 2, էջ 34:
6. Նույնը, էջ 33:
-18-

7. "Տարոնի Արծիվ", 1938թ., թիվ 1, էջ 2:
8. Մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստվե-լու եւ կորսված Հայրենիքին վերատիրելու քարոզչությունը հետապնդում էր գործնական նպատակներ: Նժդեհը նախատեսում էր սպասվող պատերազմի դեպքում Բուլղարիայում կազմակերպել կամավորական ջոկատն եր, որոնք բուլղարական բանակի կողքին պիտի կռվեին Թուրքիայի դեմ: Թերեւս, դա չէր սահմանափակվելու միայն Բուլղարիայով եւ տեղի հայությամբ. նպատակ կար ողջ գաղթահայությանը օգտագործել հակա- թուրքական ճակատում:
9. Զոր. Սմբատի շուրջ համախմբված՝ հիմնականում մշեցի, նախկին հայ կամավորների միության պաշտոնաթերթ "Հայ Մարտիկը", որ հրատարակվում էր Մարսելում, մեկ-երկու գրություններ լույս ընծայեց Տարոնականության վերաբերյալ ("Հայ Մարտիկ", թիվ 19, 1937թ.; թիվ 21, 1938թ.), ուր, թյուրիմացաբար, այն ընկալվում էր իբրեւ տարոնցիություն: Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միությունը պաշտոնական ազդարարությամբ դատապարտեց "Հայ Մարտիկի" այդ դիրքորոշումը ("Տարոնի Արծիվ", 1938թ., թիվ 3-4):
10."Վեմ", Փարիզ 1938թ., թիվ 22, էջ 102-103:
11."Տարոնի Արծիվ" թիվ 5-6, 1938թ. եւ թիվ 7, 1939թ.:
12. "Տարոնի Արծիվ", 1938թ., թիվ 5-6, էջ 2:
13."Պատմություն Տարոնի աշխարհի", Բեյրութ 1957թ., էջ 1104:

-19-

Գլխավոր    Հաջորդ